Քաղաքական նոր համայնքի՝ ԵՄ + 17 ծրագրերն ավելի հստակ են դառնում.ԱԶԳ

  • 09.09.2022
  • 0
  • 72 Views

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն սկսել է ԵՄ գործընկեր երկրների հետ ավելի սերտ փոխանակման՝ մայիսին ծագած գաղափարն այժմ, ըստ երևույթին  գործարկել: «Ազգ»-ում ժամանակին ծանուցել ենք քաղաքական նոր համայնքի՝ ԵՄ+17 ծրագրերի մասին(տես՝«Եվրոպայի կողմնորոշիչը Հռոմեական կայսրությունը պետք է լինի՝ Թուրքիայի վճռական ներգրավմամբ» – Ազգ (azg.am) ), որն առավել հստակ է ուրվագծվում, երբ ծանոթանում ենք գերմանական dpa գործակալության պարզաբանմանը, թե խոսքը հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք 44 երկրի նախագահների եւ վարչապետների հյուրընկալմամբ հանդիպման մասին է, որին հոկտեմբերի 7-ին հաջորդելու է ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովը:

Հոկտեմբերի 6-ին նախատեսված հավաքին ԵՄ 27 երկրի հետ հրավիրված են նաեւ Ուկրաինան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ Շվեյցարիան: Նորվեգիան, Իսլանդիան, Լիխթենշթեյնը, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ արեւմտյան բալկանյան պետություններից Սերբիան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան եւ Կոսովոն ցանկալի մասնակից են:

Գերմանիան սատարում է Ֆրանսիայի վերոհիշյալ ծրագրին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Ազգ շաբաթաթերթ Քաղաքական նոր համայնքի՝ ԵՄ + 17 ծրագրերն ավելի հստակ են դառնում – Ազգ (azg.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում