Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվեց ԵՀԽ փոխմոդերատոր
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում 120 երկրներ ներկայացնող ԵՀԽ կենտրոնական կոմիտեի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին ընտրեցին ԵՀԽ փոխմոդերատոր։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մոդերատորը և երկու փոխմոդերատորները գլխավոր քարտուղարի հետ միասին ղեկավարում են ԵՀԽ կենտրոնական կոմիտեն՝ վարելով կենտրոնական և գործադիր կոմիտեների նիստերը։
Հիշեցնենք, որ համագումարի ընթացքում Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը հանդես եկավ ելույթով եւ ներկաներից պահանջեց Արցախի իրավունքների հարցում չբավարարվել միայն դատապարտումներով։ Այսօր համագումարը ընդունել է արձանագրություն, որտեղ մի շարք պահանջներ են ներկայացվել համապատասխան երկրներին ու կազմակերպություններին Արցախի հայերի իրավունքների, գերիների վերադարձի եւ այլ հարցերի շուրջ։ Տես այս հղումը՝
ԵՀԽ 11-րդ համագումարի արձանագրությունը արցախյան պատերազմի հետևանքների վերաբերյալ – Orer
orer.eu