Սլովակերեն լույս են տեսել Թումանյանի հեքիաթներն ու Հայկական միջնադարյան առակները

  • 09.09.2022
  • 0
  • 758 Views

Պրահայի «Պետկա» հրատարակչությունը լույս է ընծայել  Հովհաննես Թումանյանի «Հայկական հեքիաթները» եւ «Միջնադարյան հայկական առակները» գրքերը ավստրիաբնակ բանասեր Մերի Սարգսսյանի սլովակերեն թարգմանությամբ։ 

Գրքերը հրատարակվել են շքեղ նկարազարդումներով , իսկ Թումանյանի գրքում տեղ են գտել հայ աշակերտների գեղարվեստական աշխատանքները։  Հեքիաթների ժողովածուն նվիրվում է Թումանյանի 150 ամյակին։ Գրքում թարգմանաբար ներկայացվող  19 հեքիաթները 1978 թվականին Երեւանում լույս տեսած Թումանյանի ընտիր երկերի հրատարակությունից են։

Իսկ Հայկական առակների գրքում տեղ են գտել  Վարդան Այգեկցու, Մխիթար Գոշի հայտնի   137 առակները, որոնց թվում են նաեւ անհայտ առակագիր Օլոմպիանայի մի քանի առակները։

Հիշեցնենք, որ Մերի Սարգսյանը նաեւ  Հայ- Չեխերեն /Չեխերեն-Հայերեն առաջին բառարանի հեղինակն է։

Հեքիաթների ու առակների գրքերը ձեռք բերելու համար կարող եք դիմել թարգմանչուհուն հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝  mery.sarkisian@gmail.com

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում