Վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը. Չարլզ(Կարլոս) Երրորդը դարձավ ՄԹ նոր թագավոր

  • 08.09.2022
  • 0
  • 368 Views

Թագուհու լուսանկարը հայազգի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի, 1951թվական

Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին։ Լուրը հաստատել է Բուքինգեմյան պալատը։ Այս մասին հայտնում են միջազգային լարտվամիջոցները։

Եղիսաբեթ II թագուհին գահակալում էր արդեն ավելի քան 70 տարի։ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար գահակալած միապետն է։

Ինչպես հայտնում է news.am-ը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահից անմիջապես հետո երկրի թագավոր է դարձել արքայազն Չարլզը(Կարլոս) ՝ Ուելսի նախկին արքայազնը, քանի որ նա էր հաջորդ թագաժառանգը։

Սակայն պաշտոնապես Չարլզը(Կարլոսը) միապետ չի կոչվի մինչեւ ուրբաթ՝ միապետի մահվան հաջորդ օրը: Նրա պաշտոնական նստավայրից՝ Քլարենս Հաուսից, հաստատել են, որ նա կկրի Կարել III անունը։

Արքայազն Չարլզի տիտղոսը կփոխանցվի ավագ որդուն՝ արքայազն Ուիլյամին՝ Քեմբրիջի դքսին։

Իր հայտարարության մեջ Նորին Մեծություն Թագավորն ասել է. «Իմ սիրելի մոր՝ Նորին Մեծություն Թագուհու մահը մեծ տխրության պահ է ինձ եւ իմ ընտանիքի բոլոր անդամների համար»:


Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II թագուհին այսօր մահացել է Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում՝ 96 տարեկանում։ Բուքինգհեմյան պալատն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ թագուհու առողջական վիճակը վատացել է, նա բժիշկների հսկողության տակ է։

Բալմորալ ամրոց թագուհուն տեսակցելու են մեկնել ընտանիքի բոլոր անդամները։ Թագուհու վատառողջ լինելու մասին լուրից հետո Լոնդոնում մարդիկ հավաքվել են Բուքինգհեմյան պալատի մոտ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում