Պրահայում հայերեն լույս է տեսել չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» հայտնի գիրքը

  • 08.09.2022
  • 0
  • 797 Views

Պրահայում լույս է տեսել չեխ հայտնի գրող ու ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն քննական թարգմանությունը՝ «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր, Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանի աշխատասիրությամբ։

Թարգմանիչը գրել է նաեւ գրքի նախաբանն ու քննական թարգմանության հետ կապված բացատրական առաջաբանը, ինչպես նաեւ մոտ 500 ծանոթագրություններ, որոնք ներկայացված են գրքի վերջում։ Գրքում տեղ են գտել նաեւ Հանսայի ընտանեկան արխիվից նոր լուսանկարներ, որոնք չկային չեխերեն հրատարակությունում։

Տեղեկացնենք, որ Կարել Հանսայի այս գիրքը չեխերենով առաջին անգամ լույս է տեսել  1923  թվականին Չեխիայում, իսկ երկրորդ անգամ վերահրատարակվել է 2006 թվականին Պրահայում՝ «Օրեր» ամսագրի նախաձեռնությամբ եւ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի առաջաբանով։

Հիշեցնենք, որ գրքում Կարել Հանսան ոչ միայն ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունը մինչեւ 1920-ական թվականներ, այլեւ Հայոց ցեղասպանության ընթացքը,  Լիբանանում եւ Սիրիայում ապաստանած հայ գաղթականների կյանքն ու հայկական որբանոցները։

Օտարագիր ճանապարհորդի այս գիրքն առաջին վկայություններից մեկն է Հայոց ցեղասպանության մասին։

Գիրքը հրատարակվել է  «Մարլենկա Ինթերնեշընլ» ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանի մեկենասությամբ։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում