Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքը սեպտեմբերի 1-ը հռչակել է Երվանդ Զորյանի օր

  • 02.09.2022
  • 0
  • 1341 Views

ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանն արժանացել է աննախադեպ գնահատանքի։


Հարգելով դոկտոր Զորյանի ողջ կյանքի ընթացքի ձեռքբերումը և կրթության ոլորտում նրա հեղափոխական մոտեցումը՝ Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքը 2022 թվականի սեպտեմբերի 1-ը հռչակել է որպես դոկտոր Երվանդ Զորյանի օր։ Այս մասին հայտնում է ՀԲԸՄ-Ն ։

Երվանդ Զորյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 17-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները՝ Աբիկն ու Հիլդան կրթության ոլորտում ծառայել են Հալեպի հայ համայնքին։ Հալեպում Երվանդը սովորել է ՀԲԸՄ ավագ դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է է Միացյալ Նահանգների Լոս-Անջելես քաղաքում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում մասնագիտացել է համակարգչային ճարտարագիտության ոլորտում։ Բակալավրիական կրթություն է ստացել Փենսիլվանիայում՝ մասնագիտացել ընդհանուր կառավարման ոլորտում։

Նա հաշվողական տեխնիկայի և միկրոէլեկտրոնիկայի մասնագետ է, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ 2009Թվականին նրա ջանքերով հիմնվել է Հայկական վիրտուալ համալսարանը, որի հիմնադիր-նախագահն է։ Նա նաեւ  Սինոփսիս Հայաստան ընկերության նախագահն է, ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի նախագահը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է 2008 թվականից։

2013 թվականին դեկտեմբերի 29-ին Երվանդ Զորյանն ու հաշվողական տեխնիկայի և տեղեկագիտության բնագավառի գիտնական Սամվել Շուքուրյանը իրենց կատարած «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար արժանացել են Պետական մրցանակի։

Շնորհավորում ենք մեր անվանի հայրենակցին եւ մաղթում նորանոր ձեռքբերումներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում