
2022թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 19:30-ին Արագածոտնի մարզի,Սաղմոսավանքի բակում տեղի կունենա հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը, որի հիմնադիրներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները,կազմակերպիչը «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ն, գործընկերները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատունը և «ARMNOUVO» կազմակերպությունը:
Փառատոնը, որի ուղերձն է «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք», նպատակ ունի բացահայտել հատուկ կարիքներ ունեցող անձանց երաժշտական տաղանդը, միևնույն ժամանակ, մեկ վայրում՝Հայաստանում համախմբել նմանատիպ յուրահատկություններ ունեցող տարբեր ազգերիմարդկանց և ստեղծելիրենց մշակույթը ներկայացնելու բացառիկ հնարավորություն։Ազգային երաժշտության միջոցով մասնակիցներըկծանոթանան միմյանց, կփոխանակեն միևնույն դժվարությունները հաղթահարելու իրենց կուտակած փորձը, ձեռք կբերեն նոր ընկերներ ու գիտելիքներ։ Այսպիսով, «Ճախրուկ» փառատոնը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ներգրավում է սոցիալ-մշակութային կյանքին, թույլ տալիս, որ նրանք երազեն, արտահայտվեն և ստեղծագործեն՝ արվեստից թևեր ստանան և երգի միջոցով ներկայացնեն իրենց ասելիքը աշխարհին։
Ազգային երաժշտության 2022թ-ի փառատոնին մասնակցելու են Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Մանկան տուն» մանկատան երեխաները,« Արևային զանգակներ» դաունի համախտանիշ ունեցող երեխաների նվագախումբը,«Մայրի»սոցիոմշակութային կենտրոնի գեղարվեստական խումբը, Ռուսաստանի Դաշնությունից Սերգիեվ Պոսադի խուլ և կույր երեխաների «Семейний центр « տուն-ինտերնատի «Преодоление» երաժշտախմբը, Свердловский մարզի Верх Нейвинцкий ավանի «Благое дело» հասարակական կազմակերպության «Нейва» երաժշտախումբը։ Փառատոնի հատուկ հյուրն է Արթո Թունչբոյաջյանը, «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք» ներկայացման բեմադրիչ-ռեժիսորն է Պյոտր Նեմոյը՝ «301 իմաստության երկիր» հիմնադրամի իմաստուն,երաժշտության համահեղինակներ են Աննա և Անահիտ Մխիթարյանները:
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2021թ. հուլիսի 25-ին Վանաձոր քաղաքի «Հայք» հրապարակում։
<<Ճախրուկ>>մշակութային հասարակական կազմակերպություն
Հիմնադիրներ՝ Աննա Մխիթարյան,Անահիտ Մխիթարյան