Հայաստանցիների 52%-ը երբեմն երազում է վերադառնալ դպրոց

  • 31.08.2022
  • 0
  • 33 Views

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Viber մեսենջերը հարցում է իրականացրել իր օգտատերերի շրջանում պարզելու՝ արդյոք հայաստանցի օգտատերերը կարոտում են դպրոցը, որո՞նք են դպրոցական ամենավառ հիշողությունները և ինչպե՞ս են մեսենջերներն օգնում ուսումնական գործընթացում։ Հարցմանը մասնակցել է Viber-ի ավելի քան 6000 օգտատեր։ Viber-ը հիշեցնում է նաև աշակերտների և նրանց ծնողների համար նախատեսված այն հնարավորությունների մասին, որոնք առավել օգտակար կլինեն ուսումնական տարում:

Հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցվածների կեսից ավելին (52%) անպայման կցանկանար վերադառնալ դպրոց, 29,5%-ը երբեմն է ցանկանում, 14%-ը չի ցանկանում վերադառնալ դպրոց, իսկ 4,5%-ը դժվարացել է պատասխանել։

Հայաստանում հարցվածների կեսից ավելին (50,5%) նշել է, որ դպրոցական ամենավառ հիշողությունները կապված են զվարճալի դեպքերի հետ։ Ամենավառ իրադարձությունները հիշելիս ռեսպոնդետները նշել են նաև համադասարանցիներին, որոնք հետագայում դարձել են իրական ընկերներ (18,5%), անընդհատ նոր բաներ սովորելու հնարավորությունը (10%)։ Հայաստանի բնակիչները հիշում են նաև ուսուցիչներին (6%) և իրենց առաջին սերը դպրոցում (5%)։ Մնացած վառ հիշողությունները կապված են արտադասարանական գործունեության հետ (քայլարշավ, թանգարաններ, ճամփորդություններ), օլիմպիադաներում հաջողության հետ (2%), ինչպես նաև դպրոցական խմբակների հետ՝ հարցվածների 1%-ն այսպես է պատասխանել։ Հարցվածների 5%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Հարցվածների կարծիքով՝ ակնթարթային մեսենջերներն օգնում են ծնողներին ավելի շատ ներգրավվել կրթական գործընթացում. այդպես է կարծում հարցվածների 13%-ը։ Հարցման մասնակիցների 10%-ը վստահ է, որ ակնթարթային մեսենջերները հեշտացնում են ուսուցման գործընթացը և դարձնում այն ​​ավելի հարմարավետ։ Հարցվածների 4%-ի կարծիքով՝ մեսենջերներն ավելի զվարճալի են դարձնում ուսուցման գործընթացը։ Հայերի 3%-ը պատասխանել է, որ մեսենջերները երեխաների մոտ զարգացնում են թվային հմտություններ։ Հարցվածների 55%-ը կարծում է, որ ակնթարթային մեսենջերները քիչ են ազդում ուսումնական գործընթացի վրա։ Հարցվածների 15%-ը դժվարացել է գնահատել ակնթարթային մեսենջերների ներդրումը։

Ժամանակակից ակնթարթային մեսենջերները միայն տեքստային հաղորդագրությունների փոխանակման հարթակ չեն: Viber-ն ունի բազմաթիվ հնարավորություններ, որոնք ուսումնական տարվա ընթացքում օգտակար կլինեն ինչպես դպրոցականների, այնպես էլ նրանց ծնողների համար՝ ուսումնական գործընթացը կազմակերպելու, ինչպես նաև անվտանգ և հարմարավետ հաղորդակցվելու համար։

Աուդիո և տեսազանգեր

Viber-ում ծնողները կարող են ընտրել իրենց և երեխային տվյալ պահին հարմար հաղորդակցման եղանակը։ Օրվա ընթացքում դա կարող է լինել տեքստային հաղորդագրություններ և զվարճալի սթիքերներ, իսկ ճաշի ընդմիջման ժամանակ՝ տեսազանգ մեսենջերի միջոցով։ Այն զգացողությունը, որ ծնողները միշտ հասանելի են և պատրաստ աջակցելու, կօգնի երեխային ավելի շուտ հարմարվել նոր դասարանում և դպրոցական առաջին օրերն սկսել ավելի վստահ։ Բացի այդ, խմբակային տեսազանգերը հարմար են նաև ծնողական ժողովներ կազմակերպելու, միջոցառումներ քննարկելու, թեմատիկ դասերի կամ նույնիսկ անհրաժեշտության դեպքում դասաժամերն անցկացնելու համար:

Նամակագրության թարգմանություն

Հաղորդագրություններն ակնթարթորեն թարգմանելու հնարավորության շնորհիվ Viber-ը կօգնի ինչպես օտար լեզուներ սովորել, այնպես էլ այլ երկրների ընկերների հետ շփվել։ Նամակագրության կամ խմբային զրույցի ցանկացած հաղորդագրություն կարող է արագ թարգմանվել ընտրված լեզվով. պարզապես երկար սեղմեք դրա վրա և ընտրեք թարգմանության տարբերակը: Ընդհանուր առմամբ, մեսենջերում հասանելի է ավելի քան 30 լեզու: Այն նաև թույլ է տալիս հեշտությամբ հետևել արտասահմանյան ալիքների նորություններին Viber-ում։ Դուք կարող եք փոխել լռելյայն թարգմանության լեզուն հավելվածի կարգավորումներում:

Գրառումներ հիշեցման հնարավորությամբ

Օգտագործելով Viber-ում «Իմ գրառումները» գործառույթը, որն ըստ էության զրույց է ինքն իր հետ, ուսանողը կարող է պահել տնային առաջադրանքները և այլ կարևոր տեղեկություններ, որպեսզի դրանք միշտ հասանելի լինեն: Նշումների մեջ կարող եք ցուցակներ կազմել, ինչը հարմար է, օրինակ, էքսկուրսիաների պատրաստվելիս, կարդացած գրքերի ցանկը կազմելիս, ինչպես նաև հիշեցումներ դնել, որպեսզի չմոռանաք ձեր ուսման հետ կապված որևէ բան։

Խմբակային զրույցներ

Viber-ում խմբակային չաթերից օգտվելով՝ ծնողները կկարողանան շփվել միմյանց և ուսուցիչների հետ, քննարկել կարևոր իրադարձություններն ու նորությունները դասարանի կյանքից և հանդես գալ հետաքրքիր նախաձեռնություններով։ Արագ և հեշտ է պարզել յուրաքանչյուր մասնակցի կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ. չաթում կարող եք հարցումներ և քվեարկություններ անցկացնել: Հարցում անցկացնելու համար, օրինակ, Ուսուցչի օրը դասղեկի համար նվեր ընտրելու համար պետք է սեղմել հաղորդագրության մուտքագրման պատուհանի կողքին գտնվող գծապատկերով պատկերակին, բացվող պատուհանում մուտքագրել հարց ու պատասխանի տարբերակներ: Իսկ ամենակարևոր տեղեկություններով հաղորդագրությունները կարող եք ամրացնել խմբային զրույցի վերևում, որպեսզի դրանք միշտ տեսադաշտում լինեն:

Անվտանգ շփում

Օգտատիրոջ անվտանգությունը առաջնահերթություն է Viber-ի համար։ Հետևաբար, 2016 թվականից ի վեր Viber-ի բոլոր հիմնական գործառույթները լռելյայն պաշտպանված են ծայրից ծայր (End-to-End) ծածկագրմամբ, ներառյալ անձնական և խմբային զրույցները, անձնական աուդիո և տեսազանգերը, մեդիա ֆայլերի փոխանակումը և բոլոր միացված սարքերի անվտանգությունը: Բացի այդ, Viber-ն ունի լրացուցիչ տարբերակներ՝ հաղորդակցության էլ ավելի մեծ գաղտնիություն ապահովելու համար։ Օրինակ՝ «Նամակագրության հարցումներ» գործառույթի շնորհիվ անծանոթների հաղորդագրությունները լռելայնորեն պահվում են առանձին թղթապանակում, որտեղ օգտատերը կարող է որոշել՝ շարունակե՞լ շփումը, թե՞ ոչ․ գործառույթը լրացուցիչ կպաշտպանի երեխային անծանոթների հետ շփումից։

Հաղորդակցությանը դարձրեք տարբերվող

Viber-ում դուք հեշտությամբ կարող եք ստեղծել ձեր սեփական սթիքերների փաթեթը, որը կարող է օգտագործվել ամենօրյա զրույցներում՝ հաղորդակցությունը դարձնելով տարբերվող և զվարճալի: Սթիքերների փաթեթում կարող եք ներառել առօրյա զվարճալի լուսանկարներ, օրինակ՝ արշավներիվ կամ արձակուրդից, զվարճալի արտահայտություններ կամ բառեր, որոնք միավորում են դասարանի բոլոր աշակերտներին:

Ձեր սթիքերների փաթեթն ստեղծելու համար անհրաժեշտ է բացել խմբագրիչը Viber սթիքերների խանութում կամ սեղմել ցանկացած չաթում սթիքերների մենյուի կողքի «պլյուս» նշանին և ընտրել «Ստեղծել սթիքեր» տարբերակը: Սթիքերներին կարող եք ավելացնել գրություններ կամ պիտակներ:

Ի դեպ, ուսումնական տարվա առթիվ Viber-ում հասանելի է դպրոցին վերաբերող թեմատիկ սթիքերների ընտրանի:

Viber-ում դպրոցին վերաբերող թեմատիկ սթիքերների ընտրանի

Հաղորդակցությունը տարբերվող դարձնելու համար Viber-ում հասանելի են նաև ընդլայնված իրականության դիմակներ. այս գործառույթի շնորհիվ դուք կարող եք զվարճալի տեսանյութեր և լուսանկարներ ստեղծել վիրտուալ պատկերներով՝ առանց մեսենջերից դուրս գալու և կիսվել ձեր զրուցակիցների հետ: Կան բազմաթիվ AR դիմակներ, որոնք հասանելի են Viber-ում՝ գեղեցկության ֆիլտրերից մինչև խաղային մեխանիզմներով տարբերվող դիմակներ: Ուսումնական տարվա սկզբին մեսենջերում հայտնվեցին նաև թեմատիկ դպրոցական AR դիմակներ։

Դպրոցական թեմատիկ AR-դիմակներ Viber-ում

Rakuten Viber-ի մասին.

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում