Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը

  • 30.08.2022
  • 0
  • 27 Views

Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Նիստին ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հադիպել է Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։

Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ: Երախտագիտություն է հայտնվել ռուսական կողմին հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ երկու երկրների պատվիրակությունների բանակցություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԶԼՄ-ների համար հաղորդման մեջ:

«Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Ի.Հ.Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի 2021թ. նոյեմբերի 26-ի պայմանավորվածությանը համապատասխան՝ ս. թ. օգոստոսի 30-ին Մոսկվայում կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման՝ դրա հետագա սահմանագծմամբ երկկողմ հանձնաժողովի հանդիպումը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Կողմերի պատվիրակությունները գլխավորել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շ.Ա Մուստաֆաևը, Մ.Հ. Գրիգորյանը և Ա. Լ. Օվերչուկը:

Միջոցառմանը նախորդել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև ս.թ. մայիսի 24-ին երկու երկրների սահմանին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների առաջին հանդիպման անցկացումը:

Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, սահմանի մոտ կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Նոր հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն լրացուցիչ դիվանագիտական ուղիներով»,- տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում