Ռումինիայից դուրս ծնված փոքրիկ արվեստագետները կարող են մասնակցել կերպարվեստի «Գեորգե Պետրաշկու» միջազգային մրցույթին

  • 27.08.2022
  • 0
  • 66 Views

«Երվանդ Նիկողոսյան» մշակութային միությունը որոշել է ավելացնել կերպարվեստի «Գեորգե Պետրաշկու» միջազգային մրցույթի մրցանակային ֆոնդը՝ վիզուալ արվեստագետներից առաջին ակադեմիկոսի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ։ «Երվանդ Նիկողոսյան» մշակութային միությունը հատուկ մրցանակ կտրամադրի՝ 2000 լեյ (400 եվրո) արժողությամբ, Ռումինիայի սահմաններից դուրս ծնված լավագույն մասնակցին։

«Հայրս, թեև ծնվել է Օդեսայում՝ երկրի սահմաններից դուրս, իրեն նաև ռումինացի է համարել։ Սա է նաև պատճառը, որ մենք որոշում կայացրեցինք աջակցել «Գեորգե Պետրաշկու» միջազգային մրցույթին՝ առաջարկելով «Երվանդ Նիկողոսյան» մրցանակը»,- նշեց «Երվանդ Նիկողոսյան» մշակութային միության նախագահ, դասախոս, դոկտոր Ջիլդա Մոլոգիանուն։

Նկարիչ Երվանդ Նիկողոսյանի (1928, Օդեսա – 2014, Բուխարեստ) մահից ի վեր նրա անունը կրող մշակութային միությունը մշտապես կազմակերպել է ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ նկարչի գործերը տարածելու և արժևորելու նպատակով։

Իր կյանքի տպավորիչ պատմությունը և ուշագրավ աշխատանքները հաշվի առնելով՝ «Երվանդ Նիկողոսյան» մշակութային միությունն այս մրցանակը նվիրում է ռումինահայ նկարչին, ով Ռումինիայի իր ժամանակակիցների և հաջորդ սերունդների համար ճանապարհներ էր բացում և օրինակ էր նրանց համար։

Բացի այդ, Ameropa Grains ընկերությունը, որն արվեստն ու մշակույթը համարում է գերակա ոլորտներ և մասնակցում է ռումինական կարևոր մշակութային իրադարձություններին, ինչպիսին կերպարվեստի «Գեորգե Պետրաշկու» միջազգային մրցույթն է, որոշել է նվերներ մատուցել բոլոր հաղթողներին:

Մրցույթը կազմակերպվում է Տեկուչի «Տեոդոր Չինկուի» անվան պատմության թանգարանի և Pro Valores ընկերակցության կողմից տաղանդավոր բոլոր վիզուալ արվեստագետների համար։ Մրցույթը կանցկացվի բացառապես առցանց. երկու տարիքային կատեգորիաների բաժանված մասնակիցները մինչև 2022թ. նոյեմբերի 10-ը կարող են ուղարկել աշխատանքների լուսանկարները (գեղանկարչություն, գրաֆիկա, խառը տեխնիկա) և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ concursulgheorghepetrascu@gmail.com ։

Գեղարվեստական ​​մրցույթն ունի երեք գրանցման շրջան (օգոստոսի 10 – սեպտեմբերի 10, սեպտեմբերի 11 – հոկտեմբերի 10 և հոկտեմբերի 11 – նոյեմբերի 10):

Մասնակիցները կարող են ներկայացնել ստեղծագործություններ ոգեշնչված հետևյալ թեմաներով՝ նատյուրմորտ, բնանկար, մերկ, ծաղիկներ և դիմանկար, ՛որոնցում աչքի է ընկել վաստակավոր վարպետը:

Մրցանակակիր ստեղծագործությունները ակադեմիկոս Միրչա Դումիտրեսկուի գլխավորած ժյուրիի որոշմամբ կընդգրկվեն Տեկուչի «Տեոդոր Չինկուի» թանգարանի հավաքածուի մեջ և կներառվեն մշտական ​​ցուցադրությունում։ «Գեորգե Պետրաշկու» մրցույթի գավաթը պատրաստելու է ապակու ռումինացի ականավոր վարպետ, նկարիչ Յոան Տըմիյանը։ Նկարիչների համար նախատեսված մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 10000 լեյ (2000 եվրո)։

Մրցույթին մասնակցելու պայմանների մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.asociatiaprovalores.ro/concursul-gheorghe-petrascu-inscrieri/ ։

Տեղեկանք. Այս տարի լրանում է ռումինական արվեստի նշանավոր դեմքերից մեկի՝ Գեորգե Պետրաշկուի (1872-1949) ծննդյան 150-ամյակը, որը 1936թ. դարձավ Ռումինական ակադեմիայի առաջին վիզուալ արվեստագետ անդամը։ Ավարտելով Բուխարեստի BelleArte դպրոցը՝ նա ուսումը շարունակել է Փարիզի «Ջուլիան» ակադեմիայում։ Ռումինական Ատենեուլ սրահում առաջին անհատական ​​ցուցահանդեսից հետո նա մասնակցել է Բարսելոնայի, Փարիզի, Վենետիկի, Ցյուրիխի պաշտոնական ռումինական սրահների ցուցահանդեսներին՝ տպավորելով լանդշաֆտներում և ինտերիերի տեսարաններում իր գունագեղությամբ և արտահայտչական ուժով: https://www.asociatiaprovalores.ro/noi-premii-la-concursul-international-de-arta-plastica-gheorghe-petrascu/?fbclid=IwAR2vw8z60Ittlby04QTBSr0EDYz-I1pEHFGfqBshxltkWrbP77VvNM8YXcU

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում