Ամերիկահայ Վիկ Գերամիի «Մայր հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը՝ Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակի դափնեկիր

  • 27.08.2022
  • 0
  • 758 Views

 Լոս Անջելեսաբնակ ամերիկահայ լրագրող Վիկ Գերամիի  «Մայր հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ցեղասպանության և բռնի էթնիկ զտումների մասին է։

2022 թվականի հուլիսին ֆիլմն արժանացել է Կաննի համաշխարհային կինոփառատոնի դափնեկիր մրցանակին՝ «Լավագույն վավերագրություն» անվանակարգում։ Հիշեցնենք, որ «Մայր հայրենիք» ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել հուլիսի 7ին Լոս Անջելեսում։ Այս մասին գրում է Yelaket.am-ը։

Իհարկե, ավելացնենք, որ սա Կաննի հիմնական փառատոնը չէ, որն անցկացվել է մայիս ամսին, այլ կոչվում է Cannes World Film Festival – Remember the Future | Site Officiel.։ Այս փառատոնում արցախցի ռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմն անցյալ տարի՝ 2021-ի հոկտեմբերին արժանացել էր մրցանակի։ AN INTERVIEW WITH PETER BAHLAWANIAN, PRODUCER OF “THE DESIRE TO LIVE” (cannesworldfilmfestival.com)

Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ ինչպես ՕՐԵՐ-ի կայքէջում ենք գրել, այս տարվա փետրվարին Կաննի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի մրցանակին էր արժանացել հայաստանաբնակ ռեժիսոր Արամ Մանուկյանը։ Մրցույթի ընդունված 20 երկրի 100 ֆիլմից նրա «Թույլ տվեք»ը (Let Me) ֆիլմն արժանացել էր գլխավոր մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ ORER.eu – Արամ Մանուկյանը լավագույն ռեժիսոր Կաննի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում

Breaking News (dailybreakingnews.info) կայքն էլ անդրադարձել է «ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ» ֆիլմի ստեղծման պատմությանը եւ բովանդակությանը։

«ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ»ը 2022 թվականի ամենասպասված վավերագրական ֆիլմն էր»,- այսպես է արտահայտվել HuffPost-ի հիմնադիր, լրագրող Թոմ Սենզին։

Հետաքննող- լրագրող Վիկ Գերամին «The Blunt Post»-ի հիմնադիր, խմբագիր-հրատարակիչն է. մրցանակակիր լրագրող, սյունակագիր, մեդիա մեկնաբան, ինչպես նաև՝ KPFK 90.7 FM հաճախականությամբ (Pacifica Network) ազգային ռադիոհաղորդման քաղաքական թեմաներով հաղորդավարը։

Գերամիի ռադիոհաղորդումը ընդգրկում է ազգային, տարածաշրջանային և տեղական գլխավոր լուրերը, քաղաքականություն և ընթացիկ իրադարձություններ՝ վերլուծություններ և մեկնաբանություններ:

Նա նաև հարցազրույց է վերցնում Կոնգրեսի բարձրաստիճան անդամների, հասարակական գործիչների հետ յուրաքանչյուր շոուի ժամանակ:

Նրա վերջին հյուրերն են եղել՝ կոնգրեսական Ադամ Շիֆը, սենատոր Բոբ Մենենդեսը, նահանգապետ Հովարդ Դինը, կոնգրեսականներ՝ Ջեքի Սփեյերը, Քեթի Փորթերը, Բրեդ Շերմանը, Մայք Լևինը, Մաքսին Ուոթերսը, Ջուդի Չուն, Լոս Անջելեսի շրջանային դատախազ Ջորջ Գասկոն:

Բոլոր հարցազրույցները կարող եք լսել այստեղ՝

https://w.soundcloud.com/player/?visual=true&url=https%3A%2F%2Fapi.soundcloud.com%2Fusers%2F654936240&show_artwork=true&maxheight=1000&maxwidth=1380#?secret=GMwVo27lzx

44-օրյա պատերազմի մասին Վիկ Գերամիի ​​լիամետրաժ փաստավավերագրական «Motherland» ֆիլմը բացահայտում է Ադրբեջանի կողմից բռնության, խաբեության միջոցով՝ Արցախի հայ բնակչության դեմ օրեցօր աճող ցեղասպան քաղաքականությունը։

«Մենք մրցավազքի մեջ ենք ժամանակի հետ՝ անհրաժեշտ ուշադրությունը հրավիրելու այս համամարդկային աղետին և դրա անմիջական սպառնալիքին միլիոնավոր անմեղ մարդկանց դեմ»։

ՎԻԿ ԳԵՐԱՄԻ

Գերամիի սերն իր սիրելի հայրենիքի հանդեպ սերմանվել է նրա մեջ, երբ ծնողները նրան երեք տարեկանում Հայաստան են տարել։ Նա հաճախել է հայկական մասնավոր դպրոցներ մինչև յոթերորդ դասարան և ուսումնասիրել հայոց պատմություն, գրականություն, ինչպես նաև Հայոց ցեղասպանություն: Նրա վերջին այցը Հայաստան, նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը, եղել է 2018ին։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի վրա հարձակումից հետո Գերամին անմիջապես ակտիվանում է՝ ուշադրություն հրավիրելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող վայրագությունների վրա։
Ամերիկահայ լրագրողը հիմնադրել է նաև Truth And Accountability League (TAAL) 501©3 շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը հովանավորում եւ աջակցություն է ցուցաբերում Արցախին և Հայաստանին վերաբերվող ծրագրերին և հասարակական նախաձեռնություններին:

Սույն կազմակերպությունը՝ TAAL-ը, վերահսկում և անդրադառնում է հայատյացությանը, ծայրահեղականությանը և մոլեռանդությանը ամբողջ աշխարհում՝ լրատվամիջոցների մակարդակով։
Ներառյալ՝ սոցիալական լրատվամիջոցները, հանրային քաղաքականությունը, ակադեմիան և մտավորականները:

TAAL Կազմակերպության շրջանակներում Վիկը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ գործնական սերտ հարաբերությունների շնորհիվ հաջողել է իրականացնել մի շարք հայանպաստ ծրագրեր։ Այդ թվում՝ Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը ընդունելու նպատակով դիմել է արևմտյան Հոլիվուդի քաղաքային խորհրդի անդամներին եւ քաղաքապետ Լինդսի Հորվաթին որպես համահովանավոր.

Բանաձևը միաձայն ընդունվել է (հունվարի 19ին, 2021թ.)։

Նույն հարցով դիմել է Բրբենքի քաղաքապետարանին.

բանաձևը միաձայն ընդունվել է 2021 թվականի մարտի 2-ին։

«Ես կանգնած եմ Արցախի և Հայաստանի կողքին» համատեղ գովազդային (PSA) արշավ է իրականացրել հայտնիներ Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի, կոնգրեսական Ադամ Շիֆի, Էդ Բեգլի կրտսերի, Սալի Քիրքլենդի, Լոուրենս Զարյանի, Անդրեա Մարտինի և մի քանի այլ աստղերի հետ միասին։

Քարոզարշավի գովազդային հոլովակները տարածվել են լրատվամիջոցներով, մեկ տասնյակից ավելի ժամանցային կայքերով, որոնք էլ իրենց հերթին տեսանյութերը տարածել են իրենց սոցիալական ցանցերում:

Քարոզարշավը եւ իրավիճակը քննարկելու նպատակով Վիկ Գերամին տվել է մի քանի հեռուստատեսային հարցազրույց եւ ուղարկել մամուլի հաղորդագրություններ լրատվամիջոցներին։

հարցազրույցները՝ The Immigrant Magazine-ի հեռուստածրագրին, PAL NWS-ին, «New Day»-ին ARTN TV-ին, Bionic Buzz-ին, BEONDTV-ին, Buy Armenian-ին և Brave New Hollywood-ին։

Հաջորդ քայլը՝ բաց նամակ սենատոր Դայան Ֆայնշտեյնին։

Վիկ Գերամին նամակում մատնանշել է սենատորի արհամարհանքը Կալիֆորնիայում ապրող 700,000 ամերիկահայերի նկատմամբ: Ապա՝ պահանջել պարզաբանում, և վերջ տալ նրա խլացուցիչ լռությանը և անտարբեր արձագանքին սենատորին ուղղված իր նախորդ նամակին՝ Արցախի և Հայաստանի անունից օգնության խնդրանքով։

Ամերիկահայ համայնքը դեռ սպասում է, որ սենատոր Ֆայնշտեյնը ինչ-որ իմաստալից խոսք կասի Արցախում շարունակվող ցեղասպանության մասին…

 Որպես բազմաթիվ հրապարակումների հեղինակ՝ նա հոդվածներ է գրել Արցախի վրա հարձակման մասին The Blunt Post, Desert Daily Guide, KPFK.org, GoWeHo և շատ այլ լրատվամիջոցներին։

Բազմաթիվ մրցանակների արժանացած, ազգային եւ միջազգային լսարանին հայտնի լրագրող Վիկ Գերամին շուրջ 6 տարի սովորելով մեդիա արդյունաբերություն «Frontiers Magazine» ամսագրում աշխատելու տարիներին, հիմք է դրել իր գիտելիքներին և հմտություններին՝ ստանձնելով պաշտոններ՝ LA Weekly-ում և Voice Media Group-ում:

Նրա «Հարցեր և պատասխաններ» (RSS) սյունակը՝ «10 ՀԱՐՑԵՐ ՎԻԿԻ ՀԵՏ», 2017ին Լոս Անջելեսի մամուլի ակումբի «Arts & Entertainment Journalism» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ է անցել։

Գերամին մի շարք հեղինակավոր հրապարակումների հեղինակ է, այդ թվում՝ Windy City Times, Bay Area Reporter, Armenian Mirror-Spectator, The Advocate, The Immigrant Magazine, GoWeHo, Destination Luxury, OUT Traveler, The Fight և այլն։

Վիկ Գերամին «ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ» ֆիլմի հետաքննության ընթացքում ամիսներ շարունակ դիտել է հայերի կոտորածների, գլխատումների և աներևակայելի ձևերով բռնությունների սարսափները՝ միևնույն ժամանակ ականատես լինելով միջազգային հանրության խուլ լռությանը:

«Հայաստանն ու Արցախը միասին ունեն մոտ երեք միլիոն բնակչություն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան՝ իննսուն միլիոն։ Դա իսկական մղձավանջ է՝ Դավիթն ընդդեմ Գողիաթի»։

ՎԻԿ ԳԵՐԱՄԻ

Մինչ Ադրբեջանը թիրախավորում էր խաղաղ բնակիչներին, ռմբակոծում էր ծննդատներ, դպրոցներ և բնակելի թաղամասեր, աշխարհի այսպես կոչված առաջնորդները բացակայում էին և համր էին: Միջազգային մամուլը մեծ մասամբ նույնքան անտարբեր էր։

Ավելի վատ՝ որոշ լրատվամիջոցներ դարձել էին Ադրբեջանի կառավարության խոսափողը։ Նրանք հաստատում էին ադրբեջանական ստերը, կեղծիքները և ապատեղեկատվությունը:

 Մի քանի բացառություններով՝ համաշխարհային լրատվամիջոցները չկարողացան ճշգրիտ հաղորդել վայրագությունների մասին, փոխարենը դիմել էին անխոհեմ, կեղծ «հավասարակշռության» և բացահայտ կողմնակալության։

«Թուրքիայի գործողություններն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի դաշնակից լինելու հետ»։

ԱԴԱՄ ՇԻՖ

Գիտակցելով, որ միջազգային լրատվամիջոցների անտարբերությունը ցեղասպանությունից ի վեր հայերի առջև ծառացած վատթարագույն մի այլ տեսակի աղետ է՝ Գերամին որոշել է նկարահանել լրագրողական հետաքննական, փաստավավերագրական ​​ֆիլմը՝ «ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ» (“Motherland”)։

«Մայր Հայրենիք»ը արագորեն շրջում է կինոփառատոննների շրջանակներում և արժանանում գովասանքների։

Ֆիլմը Կաննի համաշխարհային կինոփառատոնի, «Փաստաթղթեր առանց սահմանների» միջազգային կինոփառատոնի, Միջազգային ակտիվիզմի կինոփառատոնի և մի շարք այլ ֆիլմերի «Պաշտոնական ընտրանի» է:

Այն նաև Տորոնտոյի անկախ կինոփառատոնի երկու մրցանակների դափնեկիր է՝ «Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ» և «Լավագույն առաջին անգամ» ֆիլմ։

Հաջորդիվ՝ ֆիլմի պրեմիերայի, արձագանքների եւ ծրագրված նոր ցուցադրիւթյունների մասին։

Դիտեք ֆիլմի 2, կամ 6 րոպե տեւողությամբ թրեյլերը և այցելեք «Motherland»ֆիլմի կայքը և IMDB-ի էջը։

Վիկ Գերամին հասանելի է հարցազրույցների համար: Դուք կարող եք հաղորդակցվել նրա հետ vic@thebluntpost.com էլ. փոստով:

Instagram՝ @vicgerami

Ֆեյսբուք՝ facebook.com/vic.gerami

Twitter՝ @vicgerami

Նյութի հեղինակ՝ ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Աղբյուր՝ Breaking News (dailybreakingnews.info)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում