Մահացել է կինոգետ, կինոդրամատուրգ, գրող Սերգեյ Գալստյանը

  • 26.08.2022
  • 0
  • 359 Views

Երեւանում մահացել է կինոգետ, կինոդրամատուրգ, լրագրող, Հայաստանի կինոգործիչների և Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։

Նրա կենսագրությունը սերտորեն կապված է հայկական կինոյի հետ: Սերգեյ Գալստյանի ճանապարհն անցնում է Երևանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայով, «Էկրան» ամսագրի խմբագրությունով, հայկական հեռուստատեսությամբ, Հայաստանի գրողների միությունով և շարունակվում նրա ստեղծագործություններով՝ «Ասես երեկ էր», «Երկու բերք նույն հողամասից», «Արտաշես ՀայԱրտյան», «Վարպետը» ֆիլմերի սցենարներով ու հայ կինոյի մեծանուն դեմքերին նվիրված գրքերով:

Նրա վերջին գիրքը նվիրված էր Արտավազդ Փելեշյանին՝ «Փելեշյան՝ մեր ժամանակի լեգենդը» գիրքը:

Խորապես ցավակցում ենք ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆԻ ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում