Երկարատեւ հիվանդությունից հետո Պրահայում վախճանվել է չեխական էստրադայի լեգենդ Հանա Զագորովան։ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել. «Տիկին Հանա Զագորովան գնաց աստղերով լի երկինք։ Նա թողեց մեզ իր սիրտը, որը բաբախում է իր գեղեցիկ երգերում»:
Հանա Զագորովան երիտասարդ տարիքից տառապում էր արյան խանգարումով։ Տարիներ շարունակ նա ստիպված է եղել պարբերաբար այցելել փոխներարկման բաժանմունք։ Այս պատճառով նա կորցրել էր նաեւ երեխաներ ունենալու հնարավորությունը։
Վերջին տարիներին COVID-19 հիվանդությամբ տառապելուց հետո նրա առողջական վիճակը ընդհանուր առմամբ վատացել էր։
Զագորովան մահացավ 75 տարեկանում։
Երաժշտական կարիերայի ընթացքում նա երգել է գրեթե 900 երգ և արժանացել ինը Ոսկե Սլավիկի՝ չեխական երաժշտական ակդադեմիայի ամենամյա պարգեւին։
orer.eu