Սփյուռքահայ տեխնոլոգիական ստարտափերի ՆԵՐՈՒԺ 3.0 ծրագիրը սկսել է հայտերի ընդունումը

  • 25.08.2022
  • 0
  • 181 Views

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Իմ քայլը» հիմնադրամի հետ միասին հայտարարում է «Ներուժ 3.0» սփյուռքահայ տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը:

«Ներուժի» տեսլականը

Ներուժը պետական ծրագիր է, որի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը՝ սփյուռքի մասնագետների հայրենադարձությունը խթանելու միջոցով:

Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի հարստացմանն ու դիվերսիֆիկացմանը՝ հայկական սփյուռքից ընդունակ և մասշտաբային տեխնոլոգիական ստարտափների ներհոսքին օժանդակման, հայկական ստարտափ էկոհամակարգի շրջանակներում դրանց առաջմղման և աճի մեջ ներդրումներ կատարելու, և, վերջապես, ամբողջ աշխարհում հայկական առաջատար տեխնոլոգիաների և բիզնես մոդելների ներդրման և ընդլայնման համար դարպաս ծառայելու միջոցով:

Ի՞նչ է առաջարկում «Ներուժը»

Աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 30 ստարտափ հրավիրվում է Հայաստան մասնակցելու 5-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության, ինչպես նաև մինչև 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ ստանալու հնարավորություն՝ բիզնես նախաձեռնությունների իրագործման նպատակով:

Ինչո՞ւ միանալ ծրագրին

  • «Ներուժ բութքամփ»

«NerUzh bootcamp»-ը ստարտափ-ուղղվածությամբ 5-օրյա հագեցած օրակարգով միջոցառումների շարք է, որը ներառում է ինտերակտիվ և անհատական դասընթացներ, նեթվորքինգի և փիթչինգի հնարավորություններ

  • Վարպետության դասեր

5-օրյա միջոցառման ընթացքում տեխնոլոգիական ոլորտի առաջատար փորձագետները կներկայացնեն համաշխարհային շուկաների վերջին միտումները

  • Ֆինանսավորում

Հաղթող թիմերին կառաջարկվի հայրենադարձվել և ստանալ մինչև 30 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ

  • Անհատական աքսելերացիա

Միջոցառումից հետո հաղթող թիմերը հնարավորություն կունենան ընտրել գործընկերների կողմից առաջարկվող աքսելերացիոն ծրագրերը, որոնք համապատասխանում են իրենց ստարտափի պահանջներին:

  • Նեթվորքինգ

Հնարավորություն է տրվում ընդլայնել ձեր համագործակցային ցանցը, շփվել անհրաժեշտ գիտելիքներ, փորձ և կապեր ունեցող ազդեցիկ մարդկանց հետ, ինչպես նաև ստանալ ավելի քան 40 երկրների առաջատար ստարտափերից կազմված ցանցում ներգրավվելու հնարավորություն

Մասնակցության պայմաններ

Ծրագրին մասնակցելու համար Ձեր ստարտափը պետք է.

  • Ունենա նախապես ձևավորված թիմ,
  • Ունենա հիմնադիր (կամ առնվազն համահիմնադիրների 50%), որը
  • ունի (ունեն)  հայկական ծագում,
  • Հայաստանի քաղաքացի չէ (չեն) (բացառությամբ երկքաղաքացիների)
  • վերջին 12 ամիսների ընթացքում չի բնակվել Հայաստանում կամ հայրենադարձվել է վերջին 6 ամիսների ընթացքում,
  • գտնվի գաղափարի կամ աճի մակարդակում,
  • գործի կայքում թվարկված առանցքային ճյուղերից մեկում,
  • չհանդիսանա «Ներուժ» ծրագրի նախկին դրամաշնորհառու,
  • ունենա հիմնադիր (համահիմնադիրներ), ով (ովքեր) ցանկանում է (են) Հայաստանում հիմնել և գրանցել ստարտափ և բնակվել այստեղ առնվազն 1 տարի։

Նշենք, որ սահմանափակումներից ելնելով Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվեն միայն 2 մասնակից:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ. օգոստոսի 31-ը:

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՑԵԼԵ՛Ք www.neruzh.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում