Փաշինյանը, Սարգսյանը, Ծառուկյանն ու Մարուքյանը 2021-ին իշխանության անօրինական զավթում կազմակերպեցին. Էդգար Ղազարյան

  • 24.08.2022
  • 0
  • 26 Views

Իշխանության հեռանալու երեք սցենար կա, բայց այսօր մենք դրանցից միայն մեկն ենք իրականացնելու, այն է՝ գիտակցված հրաժարական։ Այս մասին օգոստոսի 23-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նա հիշեցրեց, որ 2021-ին նման կոչով հանդես եկան ՀՀ զինված ուժերի 40-ից ավելի սպաներ, Հայ Առաքելական եկեղեցին, Գիտությունների ակադեմիան, ԵՊՀ գիտական ​​խորհուրդը, ավելի քան 100 իրավաբան, բազմաթիվ քաղաքական կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ։

«Բայց Փաշինյանը հրաժարական չտվեց։ Փոխարենը ընտրությունների իմիտացիա կազմակերպեց՝ հանցավոր խմբավորում ստեղծելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ, միտումնավոր տապալեց 2018-ին ձեւավորված իշխանությունը. իմիտացիա կազմակերպեց եւ ապօրինի զավթեց իշխանությունը Հայաստանում։ Թող ոչ ոք չմտածի, որ 2021-ին ընտրություններ են եղել, դա իշխանության զավթում էր։ Փաշինյանին դրա համար էլ են դատելու։ Նա միակ վարչապետն է, ով հրաժարականից հետո շարունակեց պաշտոնավարել։ Փաշինյանը դա մի քանի անգամ է արել»,- ասաց Ղազարյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ Փաշինյանը ՀՀ իշխանությունն օգտագործում է թշնամիների շահերը սպասարկելու համար։

«Մեր գործողությունները բացառապես իրավական բնույթ են կրելու»,- եզրափակեց ընդդիմադիրը։

(Աղբյուր՝ news.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում