
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» (Docs Without Borders International Film Festival) միջազգային կինոփառատոնում և արժանացել է «Բացառիկ արժանիքների համար» (EXCELLENCE) մրցանակի: Այս մասին հայտնում է National Cinema Center of Armenia-Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Ֆիլմի ռեժիսորն է Արա Մնացականյանը, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը:
Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկեցին քրիստոնյա ժողովուրդների զավակներին:
Նշենք, որ «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» փառատոնը բացառապես վավերագրական կինոյի և վավերագրական դրամայի փառատոն է:
https://ncca.am/hy/films/376-amerikaci-bari-samaraciner
https://dwbff1.com/DWBFFSummer2022WINNERS.html
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
American Good Samaritans – Ամերիկացի բարի սամարացիները
Man Pictures Production
#ncca#kinokentron2022#Ամերիկացի_բարի_սամարացիները
orer.eu