Հայաստանի դեսպան Հովհ. Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի նախագահին

  • 20.08.2022
  • 0
  • 354 Views

Օգոստոսի 17-ին Ռիգայում Լատվիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը (նստավայր՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսին։

Նախագահ Էգիլս Լևիտսը շնորհավորել է դեսպան Հովհաննես Իգիթյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։

Զրուցակիցները կարևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լատվիական համագործակցության ամրապնդման հեռանկարները։

Կարևորվել է նաև Լատվիայում ՀՀ դեսպանի նշանակումը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման, ինչպես նաև առևտրատնտեսական, և գործարար կապերի խորացման և ընդլայնման համար:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում