Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը նշվեց Պրահայում

  • 14.08.2022
  • 0
  • 106 Views

Այսօր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում հանդիսավորությամբ նշվեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Պատարգիչն էր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, իսկ ողջ պատարագի ընթացքում ծառայեցին Հայկ սարկավագ Ութիջյանը, դպիրներ Նարեկ եւ Գարիկ Չարչյանները։

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձավ ոչ միայն Տիրամոր հետ կապված Աստվածաշնչյան պատմություններին։ Նա կոչ արեց ներկաներին աղոթել ոչ միայն իրենց ընտանիքների, այլեւ Հայաստանի ու Արցախի անվտանգության համար, մեր ժողովրդի միասնության ու հաղթանակների համար։

Պատարագի ավարտին Հայր Սուրբը կատարեց Խաղողօրնեքի արարողությունը, որից հետո ներկա հավատացյալները ճաշակեցին օրհնված խաղողը։

orer.eu

Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի, ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում