Արշակ Սարգսյանի ցուցահանդեսը Իտալիայի Աոստա քաղաքում

  • 31.07.2022
  • 0
  • 646 Views

Հայ-իտալական դիվանագիտական հարաբերություններին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է՝ այս անգամ Վալլե դ՚Աոստայի շրջանում։

ՀՀ դեսպանության և Վալլե դ՛Աոստա շրջանի հովանու ներքո, ‘’Glocal Project Consulting’’ ընկերության կազմակերպմամբ ս.թ. հուլիսի 29-ին Իտալիայի Վալլե դ՛Աոստա շրջանի Աոստա քաղաքում՝ Սան-Բենին ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցավ նկարիչ, քանդակագործ, դիզայներ Արշակ Սարգսյանի ՛՛Հրեշտակներ և դևեր՛՛ խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վահե Առաքելյանը, Աոստայի ցուցահանդեսային գործունեության և մշակութային ինքնության խթանման տնօրեն Դարիա Յորյոձը և Մշակութային ժառանգության տարածաշրջանային խորհրդական Ժան-Պիեռ Գիշարդաձը։ Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը։

Ներկաներին ողջունել և ցուցահանդեսը ներկայացրել է նկարիչ Արշակ Սարգսյանը։

Ցուցահանդեսի շրջանակում Արշակ Սարգսյանի ստեղծագործությունների իտալերեն նկարագրություններով ծավալուն կատալոգ է հրատարակվել։ Կատալոգում ներկայացվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի ողջույնի խոսքը՝ մշակութային փոխշփումների համատեքստում հայ-իտալական բարեկամական հարաբերությունների մասին ընդարձակ անդրադարձով։

Արշակ Սարգսյանի առաջին ցուցահանդեսն Իտալիայում տեղի է ունեցել 2020թ. Արիչիա քաղաքում։

Աոստայի Սան-Բենին կենտրոնում Արշակ Սարգսյանի ՛՛Հրեշտակներ և դևեր՛՛ խորագրով ցուցահանդեսը ներկայացված է լինելու 3 ամիս տևողությամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում