Հովեր պետական կամերային երգչախմբի անկրկնելի համերգը Գերմանիայում

  • 30.07.2022
  • 0
  • 148 Views

Հուլիսի 29-ին Հայաստանի կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարարության և Բավարիայի գիտության և արվեստի պետնախարարության հովանու ներքո Մյունխենում տեղի ունեցավ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված ԳԴՀ և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարելիցին: Այս մասին հայտնում են Հայաստանի դեսպանությունից։

Այս տարի լրանում է նաև «Հովեր» երգչախմբի գործունեության 30-ամյակը: Համերգի կազմակերպել են EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամը և Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս դր. Քրիստինե Զասսեն:

Երեկոյի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը: Վերջինս, անդրադառնալով ԳԴՀ և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարելիցին, նշեց, որ երմանիան և Հայաստանը հուսալի և վստահելի գործընկերներ են, որոնց հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, խաղաղությունը, արժանապատվությունն ու ժողովուրդների ազատ ինքնորոշումը, ազատ շուկայական տնտեսությունը։

ԳԴՀ-ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա տարելիցի խորհրդին նվիրված ելույթով հանդես եկավ նաև ԳԴՀ Բունդեսթագի նախկին փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պատվավոր հյուպատոս դր. Քրիստինե Զասսեն:

Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Պենդերեցկու, Հինդեմիթ Շարաֆյանի, Հալաջյանի, Օստրցիգայի, Բուխենբերգի, Պերտի, Ստամբուլցյանի, Հովհաննիսյանի, Շանդերլի ստեղծագործությունները:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում