Հուլիսի 12-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայկական գանձերը Ռումինիայում» պատկերագրքի շնորհանդեսը։
Նախագծի հեղինակն է Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Գրքի տպագրությանն աջակցել են Կրոնական հարցերի պետական քարտուղարությունը և հատկապես պետքարտուղար Վիկտոր Օպասկին:
Ուսումնասիրություններ են կատարել և հոդվածներ հրատարակել Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կլոդ Մութաֆյանը, Կարեն Մաթեւոսյանը, Լեւոն Չուգասզյանը, Սեյրանուշ Մանուկյանը, Լուսինե Սարգսյանը, Մարիամ Վարդանյանը եւ Նելլի Սմբատյանը։ Բարեգործական աջակցություն է ցուցաբերել Հայկ Ազարյանը, իսկ Մադլեն Կարաքաշյանը, Արմինե Բաչաչյանը և Փոլ Գրիգորին կատարել են թարգմանչական աշխատանքներ։ Նախագծի կազմակերպման հարցերում մեծապես նպաստել է Բելլա Մուրադյանը։ Լուսանկարները պատկանում են Հրայր Խաչերյանին, գրաֆիկ ձևավորումը՝ Լիլիթ Խաչատրյանի:
Պատկերագիրքը պարունակում է հայկական եկեղեցիների, ճարտարապետական կոթողների, սրբապատկերների, ձեռագրերի, կոնդակների, արծաթյա խաչերի, գավաթների, ձեռագրերի կազմերի, սպասքի և այլ պարագաների, կտորեղենի (գորգեր, սփռոցներ, ճարմանդներ, հագուստ, կոշիկներ) և կնիքների լուսանկարներ:
Գրքում զետեղված նմուշներն այսօր պահվում են Ռումինիայի հայկական եկեղեցիներում, գրադարաններում և թանգարաններում։
orer.eu