HYECoin, Inc.-ն աջակցում է հայ համաշխարհային ռեկորդակրին

  • 21.07.2022
  • 0
  • 47 Views

2022 թվականի օգոստոսի 4-ին՝  ժամը 12.30-ին Երևանի  Մետրոպոլիտեն Էլ-Հավաքակայանում հայ բռնցքամարտիկ և պարզապես ուժեղ մարդ ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑԸ կփորձի գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել էր 2019 թվականի փետրվարի 25-ին: Այդ ժամանակ  նա 33 տոննա կշռող վագոնը քաշեց 10 մետր հեռավորության վրա՝ օգտագործելով միայն ճկույթը։ Առաջիկայում կայանալիք ռեկորդի ժամանակ Սաքունցը փորձելու է այս անգամ մետրոյի 70 տոննա կշռող վագոն քաշել նույն հեռավորության վրա՝ օգտագործելով միայն ճկույթը։

Իրադարձությունը բաց է և ցանկացած ոք կարող է ներկա գտնվել:

Եկեք և ներկա եղեք իրադարձությանը օգոստոսի 4-ին, 12.30-ին, https://www.hyedram.io

Յուրի Սաքունցը սիրողական բռնցքամարտիկ է և Հայաստանի մարտարվեստի չեմպիոն, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն է և ուժային ըմբշամարտի աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր։ Մինչ այս, Սաքունցը, բացի այն ռեկորդից, որը այժմ ձգտում է գերազանցել, սահմանել էր ևս չորս համաշխարհային ռեկորդ։ Հայաստանում քսաներկու ռեկորդ սահմանելուց հետո նա այս պահին ավելի շատ ռեկորդներ ունի, քան երկրի ցանկացած այլ մարդ:

Որպես աշխարհի հնգակի ռեկորդակիր՝ Սաքունցն արդեն իսկ վավերացվել է Սպորտի համաշխարհային կազմակերպության (WSO) և Վաջրայի համաշխարհային ռեկորդների գրքի կողմից: Այժմ նա դիմել է իր նվաճումները նաև Գինեսի ռեկորդների գրքում ներառելու համար:

Յուրի Սաքունցը տարբեր մարզական ծրագրերի միջոցով աջակցել է Հայաստանի երիտասարդությանը և երկար տարիներ խրախուսել է աուտիստ երեխաներին՝ ատլետիկայի և ուժային մարզումների միջոցով ինքնազարգացմանը: Երեխաների կյանքը բարելավելու Սաքունցի նվիրվածությունը գրավել է բազմաթիվ կազմակերպությունների ուշադրությունը, որոնք հպարտությամբ են հովանավորում նրա առաջիկա համաշխարհային ռեկորդային մարտահրավերը:

HYEDram/HYECoin Inc.-ին են միացել հետևյալ կազմակերպությունները, որոնք նաև ֆինանսապես աջակցում են օգոստոսի 4-ին կայանալիք միջոցառմանը՝ King Chip (aka Chip Tha Ripper), MeaningfulWorld NGO, Spaceplug Inc., Spacesmack.com, HIRECLOUT և Narek Arshakyan Photography:

HYEDram/HYECoin Inc.-ի և նրա համահիմնադիրներ Տիրան Անթապլյանն ու Դոնալդ Վիլսոն Բուշը հանձնառու են աջակցել  Հայաստանի Հանրապետության վերիկանգնմանը՝ աջակցելով նորարարական ծրագրերին, որոնք նպաստում են համայնքի և տնտեսական զարգացմանը կրթության, սպորտի, բժշկության, բանկային և սկսնակ բիզնեսի միջոցով: HYECoin, Inc.-ը կրիպտո-շուկայում ուժային բազմապատկիչ է հայկական սփյուռքի և մյուսների համար նախատեսված արտադրանքներով, որոնք ուղղված են մասնակից ընկերությունների հետ գործարքների միջոցով եկամուտներ ստեղծելուն, որոնք համաձայնում են գործարքներ կատարել հաճախորդների, վաճառողների, մատակարարների և այլ ծառայություններ մատուցողների հետ՝ օգտագործելով HYEDram stablecoin: HYECoin, Inc.-ի նպատակն է էականորեն ազդել Հայաստանի ՀՆԱ-ի աճի վրա։ HYECoin, Inc.-ն առաջին ընկերությունն է Միացյալ Նահանգներում, որը գործարկել է կայուն մետաղադրամ, որը կապված չէ մեկ այլ երկրի արտարժույթի և ոչ էլ ԱՄՆ դոլարի փոխարժեքի հետ:

#ArtsakhNK #hyelur #Armenia #YuriSakunts #HYEDram #HYECoin #Stablecoin #Strongman #WorldRecord #GuinnessWorldRecord #Crypto #ArmenianDram #CryptoCurrency #ArshakyanPhoto #HireClout #StarliteRacingLeague

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում