Այսօր Չինաստանում կայացավ քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությունը, որն այս տարի տեղի ունեցավ առցանց ռեժիմով։ Հայաստանի թիմի բոլոր 4 անդամները նվաճեցին մեդալներ.
Ասատրյան Լեոնիդ՝ արծաթե մեդալ (11 դասարան)
Հարությունյան Տիգրան՝ բրոնզե մեդալ (12 դասարան)
Սաղեյան Սոնա՝ բրոնզե մեդալ (12 դասարան)
Աղեկյան Հայկ՝ բրոնզե մեդալ (12 դասարան)
Նմանատիպ արդյունք վերջին անգամ գրանցվել էր 2012 թվականին , երբ Հայաստանի չորս մասնակիցներն արժանացել էին բրոնզե մեդալների։ Ի դեպ, անցյալ տարի համաշխարհային այս օլիմպիադայում Լեոնիդ Ասատրյանն ու Հայկ Աղեկյանն արժանացել էին բրոնզե մեդալների։
Հատկանշական է, որ այս տարի արդեն մայիսի 15-ին Տաշքենդում արվարտված Մենդելեւի անվան 56-րդ քիմիայի միջազգային օլիմպիադայում նույնպես Հայաստանը ներկայացնող վերը նշված չորս դպրոցականներից երկուսը արժանացել էին պատվավոր մրցանաների.՝ Լեոնիդ Ասատրյանը՝ Արծաթե մեդալի, իսկ Հայկ Աղեկյանը՝ Բրոնզե մեդալի։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից նրանք կարժանան կրթաթոշակների։ Ավելին, նրանք համարվում են ընդունված Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ կամ Երեւանի բժշկական համալսարան։
Շնորհավորում ենք մեր խելացի պատանիներին ու նրանց ուսուցիչենրին, եւ մաղթում նոր բարձունքներ գիտության կամ բժշկության մեջ։
ՕՐԵՐ ԱՄՍԱԳԻՐ
orer.eu