Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպանը ծաղկեպսակ է դրել Ազնավուրի հուշարձանի առջեւ

  • 17.07.2022
  • 0
  • 53 Views

Սուլղարիայում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ֆլորենս Ռոբինը ծաղիկներ է դրել Շառլ Ազնավուրի հուշարձանի առջեւ: Պաշտոնական այցի հանդիսավոր առիթ հանդիսացավ Ֆրանսիայի ազգային տոնը:

Դեսհանն իր հիացմունքը հայտնեց ավարտված նախագծի վերաբերյալ եւ հավելեց, որ «յուրաքանչյուր ֆրանսիացու սրտում մեծն Ազնավուրի համար տեղ կա»:

Հայկակական բարեգործական ընդհանուր միության Վառնայի գրասենյակի կողմից հյուրընկալված արարողությանը ներկա էին նաեւ Համագործակցության եւ մշակութային գործունեության խորհրդական պրն. Պիեռ Կոլիոն, Բուլղարիայում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն պրն. Կիրիլ Կարոն, Ֆրանսիայի հյուպատոս տիկին Իվա Դ. իկովան, Ֆրանսերեն լեզվի ոլորտում համագործակցության կցորդ եւ Վառնայի ֆրանսիական ինստիտուտի ներկայացուցիչ, տեղակալ Պրիմորսկի շրջանի քաղաքապետ՝ պրն. Վեսելին Վասիլեւը, պրն. Գեւորգ Կրիկորյանը՝ AGBU Varna կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահը:

Տիկին Ֆլորենս Ռոբինի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին ապագա մշակութային եւ ստեղծագործական ծրագրերը Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության եւ հայկական կազմակերպության միջեւ:

Ambassade de France en Bulgarie / Посолство на Франция в България

Լուսանկարները՝ Ռոզեն Դոնեւ

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում