Հայաստանցի պատանի դաշնակահար Շանթ Դուրգարյանն արժանացել է ավստրիական Զալցբուրգում անցկացված Grand Prize Virtuoso դաշնակահարների մրցույթի Ոսկե մեդալակիր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա հայրը՝ հայտնի դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ Մրցույթից հետո, Շանթը նվագել է նաեւ Զալցբուրգի աշխարհահռչակ Մոցարտեում ունիվերսիտետում՝ գալլա համերգ-մրցանակաբաշխության ժամանակ։
«Որդիս` հպարտությունս նկարագրել անհնար է, սակայն ցանկանում եմ, որ փառքի այս գլխապտույտ բարձունքում չկորցնես զգոնությունդ, ու է’լ ավելի եռանդով ու սիրով պարապես«,- գրել է Մաեստրո Դուրգարյանը։.
orer.eu