
Հուլիսի 7ին Լիսաբոնի Գյուլբենկյան հիմնարկության թանգարանի ժամանակակից արվեստի կենտրոնում բացվել է 20-րդ դարի ամենաինքնատիպ նկարիչներից մեկի, վերացական էքսպրեսիոնիզմի հիմնադիր` հայորդի Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) ցուցահանդեսը։ Այս մասին «ՕՐԵՐ»ին տեղեկացնում է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը։
Արշիլ Գորկու արվեստի հետ միաժամանակ ներկայացվում է նաեւ պորտուգալացի գեղանակարիչ Ժորժ Կեյրուշի աշխատանքները:
Ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել երկու արվեստագետների՝ Արշիլ Գորկու (Խորկոմ, Հայաստան, մոտ 1904– Շերման, Կոնեկտիկուտ, 1948) և Ժորժ Կեյրուշի (Լիսաբոն, 1966) աշխատանքները և ցուցադրել, թե ինչպես է Գորկու արվեստը «խոսում» Կեյրուշի ստեղծագործություններում:

Գյուլբենկյան հիմնադրամը Հայաստանի հետ երկարաժամկետ հարաբերությունների շնորհիվ ունի Արշիլ Գորկու 57 ստեղծագործությունների երկարաժամկետ փոխառություն, որը պատկանում է Նյու Յորքում գտնվող Ամերիկայի Հայոց եկեղեցու (Արևելյան) թեմին, իսկ ցուցադրվող նկարներից երեքը Ժամանակակից արվեստի կենտրոնի հավաքածուի մաս են կազմում: Հենց այս խմբից է Կեյրուշը ընտրել այս ցուցահանդեսում ներկայացվող նկարներն ու գծանկարները, որոնք բոլորը պատկանում են Գորկու արվեստի վերջին շրջանին՝ 1940-ականներին, որոնք համարվում են Գորկու ստեղծագործական գործունեության լավագույն փուլը, որտեղ նկարիչը հասել է լիարժեք հասունության և ձեռք բերել իր ուրույն տեսողական լեզուն:
Ցուցահանդեսը կգործի մինչ հոկտեմբերի 17-ը:
orer.eu







