Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները կմասնակցեն Անթիլիասի Մյուռոնօրհնության արարողությանը

  • 01.07.2022
  • 0
  • 199 Views

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեկնեցին Անթիլիաս (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն) հուլիսի 1-ին մասնակցելու Մյուռոնօրհնության արարողությանը և այդ առիթով փոխանցելու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։

Սրբազան արարողության ընթացքում Սուրբ Մյուռոնին կմիախառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբալույս Մյուռոնը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում