Փաշինյանը հաստատեց՝ Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին

  • 27.06.2022
  • 0
  • 51 Views

«Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա։ Այդ հարցում քննարկումներ են եղել, համաձայնություններ են ձեռք բերվել հուսալի, որակյալ ճանապարհային կապ ապահովելու համար։ Եռակողմ հայտարաւոյթյան հիման վրա միջանցը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Երթուղու փոփոխությունը պետք է տեղի ունենա այն ժամանալ, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն սահմանեն»,-ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելը ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է։ Այդ միջանցքով պետք է ապահովվի Հայաստան-Արցախ կապը։ Եթե փաստաթղթում գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է լինի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ուրեմն այնտեղ այլ երկրի վերահսկողություն չպետք է լինի։

Ինչ վերաբերում է Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո, Սուս համայնքների ճակատագրին, Հայաստանի վարչապետը հաստատեց, որ Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին, իսկ Սուս գյուղի հարցը դեռ պարզ չէ՝ այն գտնվելու է Արցախի՞, թե Ադրբեջանի սահմանից ներս։

«Լաչինում այսօր ընտանիքներ չեն ապրում։ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, իսկ Սուս գյուղը պետք է պարզել, թե Ադրբեջանի, թե Արցախի սահմանից ներս է գտնվում»,-հայտարարեց Փաշինյանը։

Բաքվում պահվող ռազմագերիներից մեկի քույրը՝ Լուսինե Միքայելյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամլո ասուլիսի ժամանակ հարց է ուղարկել նրան՝ եթե Արցախի Խծաբերդը հանձնված է եղել թշնամուն, ինչո՞ւ է նոյեմբերի 9-ի ստորագրումից հետո այնտեղ պաշտպանություն իրականացվել, որի ժամանակ էլ  տղաները գերի են ընկել։

Հարցին Փաշինյանը պատասխանել է, թե այդ տարածքները հանձնված չեն եղել և պետք է լինեին ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

Ինչ վերաբերում է առհասարակ գերեվարվելուն և գերիների վերադարձին, վարչապետը պատճառաբանել է. «Գերիների 90 և ավելի տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։

«Ռուսաստանը և միջազգային հանրությունը պետք է ավելացնեն ջանքերը գերիների վերադարձի համար»։

Աղբյուր՝ Փաշինյանը հաստատեց՝ Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին – Ազգ (azg.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում