Ադրբեջանը կաթիլ-կաթիլ փորձում է լեգիտիմություն ստեղծել նոր պատերազմի համար. Փաշինյան

  • 27.06.2022
  • 0
  • 26 Views

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի ժամը 20։00-ի առցանց մամլո ասուլիսին նորից հայտարարեց, որ պետք է հասնել տարածաշրջանի տնտեսական ու կոմունիկացիոն ապաշրջափակմանը։ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սկսվի երկաթուղու շինարարությունը, բայց Ադրբեջանը հրաժարվել է։ Հայաստանը ներկայացրել է ավտոմոբիլային և եկաթուղային ճանապարհների փաթեթային տարբերակը, սակայն  Ադրբեջանը նորից է մերժել առաջարկը։

Լաչինի միջանցը,  ըստ եռակողմ փաստաթղթի, պետք է  գտնվի ռուս խաղապահների վերահսկողության տակ, իսկ Հայաստանի սահմաններով անցնող միջանցքների մասին փաստաթղթում որևէ կետ չկա։

«Խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, այն այլընտրանք չունի։ Մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք և անելու ենք խաղաղության դարաշրջան բացելու համար, որովհետև դրա այլընտրանքը պատերազմն է։

Ադրբեջանը հրաժարվում է գալ խոսակցության, բայց Հայաստանին է մեղադրում  խոսակցությունից հրաժարվելու համար։ Դրանով նա ուզում է մեզ տանել պատերազմի։ Այսպես Ադրբեջանը  կաթիլ -կաթիլ փորձում է  լեգիտիմություն ստեղծել նոր պատերազմի համար։ Մեզ պետք են ամուր նյարդեր, համբերություն ու խաղաղության օրակարգին հասնելու հստակ նպատակ»,- ասել է Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահը  Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ խոստացել է, որ հայ գերիներին ազատ կարձակի, բայց խոստումը չի կատարել։

«Խոստում հնչել է, բայց խոստումը չի կատարվել։ Ալիևը փորձել է ինձ վերագրել միջանցք տալու հարցը, բայց մենք երթուղիների մասին  կսկսենք քննարկել, երբ իրավական կարգավորումների շուրջ ընդհանուր հայտարարի գանք։  Ճանապարհները պետք է լինեն այն երկրի տիրապետության ներքո, որտեղով անցնում են այդ ճանապարհներ»,- նշել է Հայաստանի վարչապետը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում