Հայկական PR մրցանակաբաշխություն 2022․ հայտնի են հաղթողների անունները

  • 24.06.2022
  • 0
  • 73 Views

Հայկական PR մրցանակաբաշխությունը հաղորդակցության ոլորտի լավագույն հանրագումարային միջոցառումն է, որտեղ խրախուսվում են հանրային կապերի, հաղորդակցության մասնագետները, հանրային և քաղաքական կյանքում մեծ դերակատարություն ունեցող անհատները, տարվա ընթացքում հանրային հնչեղություն ունեցող նախաձեռնություններն ու իրադարձությունները, իրականացված արշավներն ու հնարքները, որոնք արժանացել են հանրույթի ուշադրությանը:

Հայկական PR ասոցիացիան 2015 թվականից իրականացնում է գիտական հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս հավաքագրելու հաղորդակցության ոլորտի, գործող անձանց և կառույցների, հաղորդակցման կառավարման գործիքների և տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը:

PR ասոցիացիայի գիտահետազոտական թիմում ընդգրկված են գիտնականներ, երիտասարդ գիտաշխատողներ, հարային կապերի և մեդիայի փորձագետներ:

«Որակական հետազոտության շրջանակում իրականացվել են խորքային հարցազրույցներ, փորձագիտական հարցումներ, ֆոկուս խմբային քննարկումներ, ինչպես նաև ԶԼՄ-ների և սոցիալական մեդիայի մշտադիտարկում: Քանակական հետազոտությունը հնարավորություն է տվել ուսումնասիրել հանրային կարծիքը, հանրային երևույթների նկատմամբ թվային կամ տոկոսային բաշխվածությունը, տարածականությունը։ Մեկ տարվա կտրվածքով հարցման է ենթարկվել 8700 մարդ, որից 5700-ը կին և 3000-ը տղամարդ: Խորքային հարցազրույցներ են իրականացվել 73 ոլորտային փորձագետների հետ, փորձագիտական հարցման է ենթարկվել 120 հաղորդակցության ոլորտի մասնագետ: Տարվա կտրվածքով կազմակերպվել են 53 ֆոկուս խմբային քննարկումներ. յուրաքանչյուր խմբում մասնակցել են 12 հոգի տարիքային տարբեր խմբերով՝ 20-35, 35-50, 50 և ավելի», – մանրամասնեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:

Ուսումնասիրության արդյունքների ամփոփման և վերլուծության արդյունքում ձևավորվում է լավագույն եռյակ, որից ընտրվում է մեկը մասնագիտական հանձնաժողովի փակ գաղտնի քվեարկության արդյունքում:

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահը գերմանացի հայտնի ճառագիր, հաղորդակցության մասնագետ, դասախոս,  դոկտոր Վազրիկ Բազիլն է: Անդամներն են՝ Հրաչուհի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնի ղեկավար), Ատոմ Մխիթարյանը (ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, իրավագիտության մագիստրոս, կրթության փորձագետ, դոցենտ, Հայկական PR մրցանակաբաշխության գիտահետազոտական թիմի ղեկավար,  Ռուզաննա Իվանյանը (Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ), Աշոտ Ալեքսանյանը (ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ք.գ. դոկտոր, պրոֆեսոր, Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի հրավիրված գիտնական), Միրո Խանզադյանը («GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր, ամերիկահայ PR մասնագետ, լրագրող) և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական ՓԻ Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար):

«Մի քանի օր առաջ Գերմանիայի գնացքների ծանուցագրային ցուցափեղկում կարդացի հետևյալը․ «Արա՛ կարելին, կտեսնես, որ հաջողել ես կատարել անկարելին»։ ՀՀ քաղաքական, տնտեսական և ընկերային այս ծանր իրավիճակում լավ է, որ ամեն ոք կատարի իր բնագավառում կարելին։ Եվ հանրային կապն էլ իր ոլորտում լինի բարձրորակ, կիրթ և նպատակասլաց։ Այս համատեքստում Հայկական PR մրցանակաբաշխությունը խթանում է անդրադարձումը, ընդգծում արհեստավարժության անհրաժեշտությունը, ոգևորում հանրային կապերի մասնագետներին շարունակել ու բարելավել իրենց աշխատանքները», – իր ելույթում նշեց մրցանակաբշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահ, գերմանացի հաղորդակցության հայտնի մասնագետ, Սաքսոնիայի թագավորական ընտանիքի Սբ. Հայնրիհ Ուխտի ասպետ Վազրիկ Բազիլը։

Յուրաքանչյուր տարի մրցանակաբաշխության մշակութային հատվածը նվիրվում է որևէ մեծանուն հայի՝ կարևորելով նրանց մեծ ավանդը հայ մշակույթի տարածման, հնարայնացման գործում։ Այս տարի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը հնչեցին սիրված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները՝ Երգի պետական թատրոնի սաների կատարմամբ։ Արթուր Գրիգորյանն իր գործունեության ընթացքում ոչ միայն հեղինակել է բազմաթիվ սիրված երգեր, այլև կրթել է տարբեր սերունդների՝ ձևավորելով բեմական մշակույթ։

Այս տարի Հայկական PR մրցանակաբաշխությունը դիտարկել է նաև հայ հանրության համար իրականացվող PR արշավները՝ առաջին անգամ հայտարարելով լավագույնների անունները «Տարվա PR արշավ» անվանակարգում։

Տարվա պետական կառույց՝

· ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (հաղթող)

· ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

· ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Տարվա հրապարակային գործիչ՝

· Արման Թաթոյան (հաղթող)

· Ալեն Սիմոնյան

· Արամ Վարդևանյան


Տարվա քաղաքական գործիչ՝

· Արարատ Միրզոյան

· Արթուր Վանեցյան

· Իշխան Սաղաթելյան (հաղթող)

Տարվա PR պատասխանատու՝

· Վահան Հունանյան. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

·Լուսինե Մկրտչյան. ՀՀ Պետական եկամուտների կոմիտե (հաղթող)

·Հունան Թադևոսյան․ Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն


Տարվա ԶԼՄ՝

· «Շողակաթ» հեռուստաընկերության «Պահոց խոհանոց»

· Հայաստանի հանրային ռադիո. «Դպրություն»

· 5-րդ ալիք. «Բառերէն» (հաղթող)


Տարվա Սփյուռքի ԶԼՄ՝

  • «Armenian Mirror- Spectator» (ԱՄՆ)
  • «Զարթօնք» (Բեյրութ)
  • «Horizon Armenia TV» (հաղթող)


Տարվա մշակութային PR`

  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ` մշակութային տարբեր նախագծերի, մշակութային կյանքն ակտիվացնելու և հանրայնացնելու համար (հաղթող)
  • LA Project և Գոռ Սուջյան` հայ գրականությունը երաժշտության միջոցով հանրայնացնելու և նոր շունչ հաղորդելու համար
  • Գրքի երևանյան փառատոն՝ գրականության, գրքի նկատմամբ հետաքրքրություն սերմանելու, գրական կյանքին նոր շունչ հաղորդելու համար)

Տարվա նախաձեռնություն՝

  • Մի դրամի ուժը. Իդրամ և Այդի բանկ (հաղթող)
  • 100 տուն Արցախի համար. Հանրային հեռուստաընկերություն
  • Ապագա հայկականը հանրային նախաձեռնություն

Տարվա իրադարձություն՝

  • ՀՀ անկախության 30 ամյակին նվիրված նվիրված հանդիսություն․ ՀՀ կառավարություն
  • Մտքերի հայկական գագաթնաժողով
  • Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողով Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն (հաղթող)

Տարվա ճգնաժամային կառավարում՝

  • ՀայՓոստ (հաղթող)
  • Տաշիր պիցցա
  • Ինեկոբանկ

Տարվա կորպորատիվ PR`

  • « Վիվա-ՄՏՍ» ընկերություն (հաղթող)
  • Սոֆթ կոնստրակտ
  • Դիջիթեյն

Տարվա նորարարական PR`

  • 360 STORIES
  • Արմեդ հավելված. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ (հաղթող)
  • Բիոնիկ ձեռք.  ԵՊՀ-ին կից Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց

Տարվա PR տեխնոլոգիա՝

  • Արցախի վիզուալիզացիա. Դիլաքյան եղբայրների «Արցախ շարք» (հաղթող)
  • Ցեց կոմիքս. Մեդիալաբ
  • Զարթի՛ր Լաո


Տարվա PR արշավ՝

  • Ակբա բանկ՝ Ոգեշնչված ձեզնով. Դոպինգ գործակալություն
  • «Արտադրված է Հայաստանում» ծրագիրը. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  • «Կյանքը գեղեցիկ է Հերմինե Ստեփանյանի հետ» արշավը (հաղթող)

Հայկական բրենդ՝

  • «Ջերմուկ» ապրանքանիշ

Հայաստանի բարեկամ՝

  • Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն


Հատուկ մրցանակ՝

  • «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ («ՓիԱրտ» ընկերության)` Հայաստանում ինտելեկտուալ շարժման խթանման և գիտակթական մշակույթի հանրայնացման համար

«Հայկական PR մրցանակաբաշխություն 2022»-ին աջակցել են «Yeraz Projects»-ը, Հայաստանի երգի պետական թատրոնը,  «Rumors Monitoring» ընկերությանը: Ինֆորմացիոն հովանավորներն են Bravo.am-ը, Tert.am-ը, ABNews TV-ն,  Anews.am-ը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում