Զաքար Քեշիշյանը ընտրվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ

  • 23.06.2022
  • 0
  • 600 Views

Մայիսի վերջին Երեւանում տեղի էր ունեցել Համազգային հայ կրթական և մշակութային միության պատգաավորական ժողովը, որն ընտրել էր նոր վարչություն։ Իր հերթին վարչությունը նոր ատենապետ էր ընտրել Զաքար Քեշիշյանին։

Արցախի Պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհավորել է Զաքար Քեշիշյանին՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ ընտրվելու առթիվ։

Հարգելի՛ պարոն Քեշիշյան,

Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ ընտրվելու առթիվ:

Մեծ է Ձեր ավանդը Արցախի Հանրապետությունում երաժշտարվեստի զարգացման, արվեստի միջոցով ազգային-հայրենասիրական ճշմարիտ գաղափարներով սերունդներ դաստիարակելու գործում: Ուզում եմ առանձնացնել հատկապես Ձեր արդյունավետ համագործակցությունը Արցախի պետական համալսարանի հետ, որի շնորհիվ այս տարիների ընթացքում Դուք դարձել եք Արցախի Մայր բուհի հարազատ բարեկամներից մեկը:

Կարևորում եմ նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության հայանպաստ գործունեությունը ինչպես աշխարհասփյուռ հայության, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության համար: Բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր են կյանքի կոչվել Արցախի պետական համալսարանի և Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի համատեղ ջանքերով:

Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի, և Ձեր շնորհիվ այն զարգացման նոր փուլ կթևակոխի՝ ի նպաստ մեր հայրենիքի բարօրության, կրթամշակութային կյանքի զարգացման:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և արդյունավետ գործունեություն ստանձնած բարդ ու պատասխանատու առաքելության ընթացքում:

ՕՐԵՐը իանւ է բոլոր բարեմաղթանքներին եւ ցանկանում արգասաբեր գործունեություն։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում