«Արցախ ռևյու»․ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության նոր ամսագիրը

  • 23.06.2022
  • 0
  • 303 Views

Հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համատեղ անցկացրել են մշտական ներկայացուցչության կողմից թողարկվող «Արցախ ռևյու» ամսագրի շնորհանդեսը։ Երեկոյին ներկա են եղել Արցախի բազմաթիվ բարեկամներ, հանրային գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ամսագրի անդրանիկ թողարկման պատմությունների հերոսներ։

Նոր ամսագիրը կոչված է աշխարհին պատմելու Արցախի անցյալի, ներկայի ու ապագայի մասին, արդի իրողություններում Արցախում ապրող մարդկանց կյանքի ու գործունեության, պատերազմից հետո վերածնվող ու պայքարող հայկական երկրորդ հանրապետության շուրջ զարգացող իրադարձությունների մասին։

Միջոցառման մեկնարկին ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ով նաև նորընծա ամսագրի գաղափարի հեղինակն է։ Մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ հատկապես 2020 թվականի աղետալի պատերազմից հետո շատ կարևոր է Արցախի թեման մշտարթուն պահելն ու Արցախում ապրող և Արցախը հայկական պահող մարդկանց մասին խոսելը։

Նշենք, որ «Արցախ ռևյու» ամսագիրը եռալեզու է՝ թողարկվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն առանձին հանդեսներով։ Ամսագիրը հասանելի է նաև էլեկտրոնային տիրույթում, հղումները՝ ստորև⬇️

Հայերեն 🇦🇲https://bit.ly/3xMVsmC

Русский 🇷🇺https://bit.ly/3tV8GfV

English 🇺🇸https://bit.ly/3AemBlp

Լուսանկարները՝ «Արմենպրես» գործակալության

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում