Անգլիական Ռամսգեյթի միջազգային կինոփառատոնում «Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Ավլելով Երևանը»

  • 21.06.2022
  • 0
  • 373 Views

Կինո և հեռուստաֆիլմերի Ռամսգեյթի միջազգային կինոփառատոնում (Մեծ Բրիտանիա) (Ramsgate International Film & TV Festival) «Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» ֆիլմը։ Այս մասին հայտնում է   Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ panorama.am -ի մատուցմամբ։ 

Ռեժիսոր և սցենարիստ` Նաիրի Հախվերդի, օպերատոր` Վահագն Տեր-Հակոբյան, պրոդյուսերներ` Լիանա Սմբատյան, Էդիթ Ֆարին, արտադրող ընկերություններ՝  «Margins Media», «Faites au Voeu», հեռարձակող ընկերություն՝ «Լիոն Կապիտալ ԹԻՎԻ»:

Ֆիլմը պետական ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից որպես խաղարկային վավերագրական ֆիլմ։ 

«Ավլելով Երևանը» պատմում է Մարինայի մասին, ով ամեն օր կեսգիշերին Չարենցավանից Երևան է գալիս ավլելու մայթերն ու փողոցները։ Արդեն երկար ժամանակ է նա ինքնուրույն հոգում է իր ընտանիքի կարիքները՝ կույր ամուսնու, երեխաների ու սկեսրոջ։ Խորհրդային միության փլուզումից ու գործարանների աշխատանքի դադարեցումից հետո շատերը կորցրին աշխատանքը ու դժվարությամբ հարմարվեցին նոր իրականությանը։ Մարինան պայքարում է այն իրականության համար, որտեղ իր երեխաներն այլ, ավելի լավ կյանք կունենան։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում