Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում ներկայացվել են հետպատերազմյան Հայաստանի մարտահրավերները

  • 20.06.2022
  • 0
  • 47 Views

2022 թվականի հունիսի 15-18-ը Ժնևի էկումենիկ կենտրոնում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական հանձնախմբի առաջին՝ առկա հանդիպումը, 2018 թվականից հետո։ Հանդիպման օրակարգում գլխավոր հարցը ԵՀԽ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն էր։

Հունիսի 17-ին` Կենտրոնական հանձնախմբի հերթական նիստի ժամանակ, ԵՀԽ նոր գլխավոր քարտուղար ընտրվեց Պրետորիայի (Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) համալսարանի Աստվածաբանության և կրոնագիտության ֆակուլտետի դեկան, Վերապատվելի Դր․ Ջերիի Պիլեյը։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի հանդիպմանը մասնակցում էին Կենտրոնական հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) և Տիկին Դիաննա Ծաղիկյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան)։

Օրակարգում ներկայացված և քննարկված այլ հարցերի շարքին Գերաշնորհ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը ԵՀԽ միջեկեղեցական հարթակում կրկին բարձրացրեց 2020 թ․ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սկսված Արցախյան 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում