Իտալաբնակ քանդակագործ Վիգեն Ավետիսին՝ «Կավրիլա քաղաքի բանալի» մրցանակ

  • 19.06.2022
  • 0
  • 334 Views

Յունիսի 18ին քանդակագործ Վիգեն Ավետիսին շնորհվեց «Կավրիլիա քաղաքի բանալի» մրցանակը։ Պարգեւատրրման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Քրիստինա Մեհրաբեկյանը։ Նա մասնավորապես նշեց, որ ժողովուրդների և տարբեր մշակույթների միջև կամուրջներ ստեղծելուն սեփական տաղանդն ու մասնագիտական գիտելիքները ծառայեցնելը` յուրահատուկ առաքելություն է, որն իր հետքն է թողնում պատմության մեջ։

Նա նաև երախտագիտություն հայտնեց Կավրիլիայի ղեկավարությանը այդ պատվավոր պարգևը Հայաստանի ներկայացուցչին շնորհելու համար, ինչն էլ ավելի խորհրդանշական է այս տարի, երբ Հայաստանն ու Իտալիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30֊ամյակը։

Այցի ընթացքում Հայաստանի դեսպանության դիվանագետը Կավրիլիայի քաղաքային խորհրդի ղեկավարության հետ քննարկեց նաև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի դեսպանությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում