HYECoin, Inc.-ը հրավիրում է վենչուրային կապիտալիստական ընկերությունների՝ տեխնոլոգիական և կրիպտո նախագծերի ֆինանսավորման համար

  • 14.06.2022
  • 0
  • 93 Views

Ներկայացնում է www.hyedram.io -ն։

Նյու Յորք, հունիսի 9, 2022թ.- HYECoin, Inc.-ը ԱՄՆ-ում գտնվող առաջին ընկերությունն է, որը ամբողջովին համապատասխանում է SEC-ին, որը գործարկել է կայուն մետաղադրամ,ինչը կապված չէ ԱՄՆ դոլարի փոխարժեքի հետ։ HYECoin, Inc.-ն բաց է վենչուրային կապիտալի ընկերությունների և այլ անհատների հետ համագործակցության համար, ովքեր ընդհանուր առմամբ պատկերացում ունեն կրիպտոարժույթի ներուժի մասին։

Այս շաբաթ  HYECoin, Inc.-ի նախագահ, գործադիր տնօրեն Տիրան Անթապլյանը և HYECoin Inc.-ի ներդրող և խորհրդատվական խորհրդի անդամ Գրեգ Խաչատրյանը հանդիպեցին Starta Ventures-ի հիմնադիր և գործընկեր Ալեքսեյ Գիրինին՝ քննարկելու համար Հայաստանի Հանրապետությունում  ստարտափ ձեռնարկություններ հիմնելու հարցը, որոնք հիմք կհանդիսանան հաջորդ տարվա սկզբին HYEDram կայուն փոխարժեքով մետաղադրամի թողարկման  համար։

Համագործակցությունը եռյակի միջեւ ձեւավորվել է Մանհեթենի Gramercy Park-ում` Starta Ventures-ի կողմից կազմակերպված Starta Accelerator Spring 2022 Investor Showcase-ում:

«Starta Ventures-ն օգնել է տասնյակ ստարտափների հաջողության հասնել վաղ ներդրումային կապիտալի հավաքագրման գործում ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ռուսաստանում»,- ասաց Տիրան Անթապլյանը,-«Հուսադրող է, որ Starta Ventures-ի նման նորարարները բաց են ներդրումների վերաբերյալ քննարկումների համար, որոնք նպատակ ունեն ֆինանսավորել նորաստեղծ ձեռնարկությունները Հայաստանում` ներկայումս ձևավորվող տեխնոլոգիական և կրիպտո միջավայրում»:

Starta Ventures-ը,որի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում` իր ապրանքանիշի ներքո միավորում է վաղ փուլի ներդրումային հիմնադրամը, աքսելերացիոն ծրագիրն ու համատեղ աշխատանքային միջակայքը: Starta-ի առաքելությունն է ճեղքել ավանդական վենչուրային կապիտալի խոչընդոտները՝ հզորացնելու տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների հաջորդ սերունդին։

Հարգանքներով `Տիրան Անթապլեան,

HYECoin Inc.-ի նախագահ / գործադիր տնօրեն

Հեռ.՝ 870-HYE-COIN

Email: hye@hyecoin.io

#HYECoin #HYEDram #PreservingArmenia #YourVoice #BlockchainTechnology #ArtsakhNK #Stablecoin #ArmenianCrypto #Crypto #CryptoCurrency #ԿրիպտոԱրժույթ #կրիպտո #դրամ #ԲլոկչեյնՏեխնոլոգիա #ՀայԴրամ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում