Մահացել է ժողովրդական դերասան Ռաֆայել Քոթանջյանը

  • 13.06.2022
  • 0
  • 90 Views

Հայաստանի կինոգործիչների միությունը ցավով տեղեկացնում է, որ մահացել է Հայաստանի կինոգործիչների միության անդամ, թատրոնի և կինոյի տաղանդավոր դերասան, հրաշալի մարդ, հրաշալի ընկեր, ընտանիքի սիրելի հայր, ամուսին, պապիկ, Հայաստանի նվիրյալ, սկզբունքային քաղաքացի, Հայաստանի ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ:

Տասնամյակներ շարունակ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ անկրկնելի արվեստը հարստացրել է մեր մշակույթը, հարստացրել է հայ կինոն ու հայ թատրոնը: Նրա կերտած դերերը դարձել են սիրելի, նրա կերպարները՝ հարազատ և հարստացել է հայ մշակութային ժառանգությունը:

Խորապես ցավակցում ենք ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին, նրա սիրելի արվեստի երկրպագուներին:

ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ կորուստը մեծ կորուստ էր՝ արտիստի, մարդու, էսթետի, բարեկիրթ, մշակութային մարդու, արվեստագետի կորուստ:

Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:

Գնա խաղաությամբ, ԱՐՏԻՍՏ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում