Ֆլայ Արնայի առաջին օդանավը եւ գործունեության մեկնարկը

  • 10.06.2022
  • 0
  • 61 Views

  • Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետը եւ բարձրաստիճան պատվիրակություններ՝ Հայաստանից և ԱՄԷ-ից

     
  • Առաջին օդանավը վայրէջք է կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանում, առաջին կանոնավոր չվերթները կմեկնարկեն հուլիսի 3-ից։ 

     

Ֆլայ Արնան ՝ հայկական ազգային ավիափոխադրողը, որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունն է, այսօր Զվարթնոց միջազգային օդանավակայանի նախագահական տերմինալում ազդարարեց իր գործունեության մեկնարկը։ 

Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի կառավարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ), Էյր Արաբիա խմբի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլ պատվիրակներ։ Արարողությունը մեկնարկեց Շարժայի միջազգային օդանավակայանից Ֆլայ Արնայի առաջին Airbus A320 օդանավի Հայաստան ժամանմամբ՝ իր հետ բերելով Էյր Արաբիա խմբի պատվիրակությանը։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում միջոցառման հյուրերն օդանավը դիմավորեցին ջրային կամարով։ 

Իր ելույթում ՀՀ Վարչապետն ասաց․ «Մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ ավիացիայի ոլորտում պետք է տեղի ունենան էական փոփոխություններ եւ որ ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն Հայաստանի դրոշի երանգները։ Եվ այսօր ես ուրախ եմ, որ ունենք այս առիթը եւ շնորհավորում եմ այս առիթով բոլորիս, որովհետեւ Հայաստանի կառավարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, Էյր Արաբիայի մեր գործընկերների մասնակցությամբ հիմնադրում ենք այսպիսի  ավիաընկերություն։ Ես հույս ունեմ, որ Ֆլայ Արնան ավելի շատ մարդ կբերի Հայաստան, ավելի շատ մարդ կտանի Հայաստանից, եւ Հայաստանը կդառնա մի խաչմերուկ, որտեղից մարդիկ մեկնում են ճամփորդության եւ ուր վերադառնում են, որտեղ գալիս են տուրիզմի նպատակով եվ իրենց հետ տանում են Հայաստանի մի մասնիկ, Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունք»։  

ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն ասաց 

«Ամիսներ տեւած բարդ եւ հետեւողական աշխատանքից հետո այսօր հպարտ ենք գործարկել Ֆլայ Արնան: Մեր առաջին օդանավի ժամանումը Զվարթնոց միջազգային օդանավակայան եւս մեկ մեծ ձեռքբերում է եւ կարեւոր քայլ  ավիաընկերության գործունեության մեկնարկի ճանապարհին: Մեր բաժնետերերի ռազմավարական համագործակցության շնորհիվ սպասարկելու ենք Հայաստանում զարգացող ավիացիայի եւ զբոսաշրջության ոլորտները՝ բացառիկ փորձառություն ապահովելով ճանապարհորդների համար»։ 

ԱՆԻՖ- ի տնօրեն, Ֆլայ Արնայի խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանն ընդգծեց Ֆլայ Արնայի հետ Հայաստան նորմուծվող նոր չափանիշների կարեւորությունը ավիացիայի ոլորտում։ «Անկախ Հայաստանում առաջին անգամ է իր աշխատանքը սկսում շուկայական տնտեսության բոլոր կանոնների, միջազգային բոլոր չափանիշների համապատասխան իրական տնտեսական միավոր հանդիսացող ազգային ավիաընկերությունը։ Երկնքի ազատականացումը, մրցունակ գներով Հայաստանի կապի ապահովումը աշխարհի հետ մի քանի տարի առաջ սկսված ավիացիայի ոլորտի բարեփոխումների հիմական նպատակն էր։ Ֆլայ Արնան այդ բարեփոխումների կարեւորագույն ձեռքբերումներից է»։  

«Էյր Արաբիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին ավելացրեց. 

«Այսօր առաջին քայլն ենք կատարում, որը նշանավորելու է Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման նոր դարաշրջանի սկիզբը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին եւ բոլոր այն թիմերին, որոնց քրտնաջան աշխատանքի ու նվիրումի շնորհիվ այսօր արդեն ունենք նման ձեռքբերում։ Ֆլայ Արնան իր հաճախորդներին կառաջարկի բարձրակարգ ծառայություններ՝ միաժամանակ զգալի ներդրում ունենալով Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ խթանելով զբոսաշրջության, հյուրընկալության եւ գործարարության ոլորտները: Մոտ ապագայում Ֆլայ Արնայի չվացուցակը կհամալրվի նոր ուղղություններով»։ 

Պաշտոնական մեկնարկին նվիրված արարողության ընթացքում Ֆլայ Արնան հայտարարեց իր առաջին առեւտրային չվերթի իրականացման օրը: Մեկնարկային G6501 չվերթը կիրականացվի Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան 2022 թվականի հուլիսի 3-ին: Ֆլայ Արնայի մեկնարկային ուղղությունները կներառեն նաեւ ուղիղ չվերթներ, որոնք կկապեն Հայաստանը Շարմ Էլ Շեյխի (Եգիպտոս) եւ Բեյրութի (Լիբանան) հետ (ենթակա է հաստատման): Տոմսերն արդեն վաճառքում են, եւ հաճախորդները կարող են ամրագրել իրենց տոմսերը՝ այցելելով Ֆլայ Արնայի կայքը, կապ հաստատելով զանգերի կենտրոնի աշխատակիցների հետ կամ տուրիստական գործակալությունների միջոցով: 

Ավիաընկերության օդանավերը 

Ֆլայ Արնան շահագործում է Airbus A320-200՝ աշխարհում ամենաժամանակակից եւ ամենավաճառվող մեկ միջանցքով օդանավը: Այն ունի 174 նստատեղ եւ նստատեղերի բաշխման շնորհիվ ապահովում է լրացուցիչ հարմարավետություն էկոնոմ դասի սրահում: Օդանավը համալրված է թռիչքի ընթացքում անվճար «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որը թույլ է տալիս ուղեւորներին զվարճանքի լայն ընտրանին դիտել իրենց սարքերով: 

Բիզնես մոդելը 

Ֆլայ Արնան հիմնադրվել է ԱՆԻՖ-ի եւ Էյր Արաբիա խմբի միջեւ կնքված համաձայնագրով եւ գործում է որպես անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես Հայաստանի ազգային ավիաընկերություն՝ տեղակայված Զվարթնոց միջազգային օդանավակայանում: Ֆլայ Արնան հետեւում է Էյր Արաբիայի բյուջետային բիզնես մոդելին, ինչը նշանակում է, որ ավիաընկերությունը կիրականացնի կարճ եւ միջին հեռավորությունների թռիչքներ եւ կկենտրոնանա կառավարման արդյունավետության վրա՝ միաժամանակ ուղեւորներին տրամադրելով հուսալի եւ արժեքավոր փորձառություն իր ինքնաթիռներում:

Չվացուցակ.

Դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան

Ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 3-ից (ժամանակացույցը՝ տեղական ժամանակով).

ՉվերթՄեկնումԺամԺամանումԺամանակՕդանավՀաճախականություն
G6 501Երեւան09:20Հուրգադա11:00Airbus A320չորեքշաբթի, կիրակի
G6 502Հուրգադա11:40Երեւան16:55Airbus A320չորեքշաբթի, կիրակի

Դեպի Շարմ Էլ Շեյխ միջազգային օդանավակայան

Ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 4-ից (ժամանակացույցը՝ տեղական ժամանակով).

ՉվերթՄեկնումԺամԺամանումԺամՕդանավՀաճախականություն
 G6 503Երեւան11:00Շարմ Էլ Շեյխ12:25Airbus A320երկուշաբթի, շաբաթ
G6 504Շարմ Էլ Շեյխ13:05Երեւան18:05Airbus A320երկուշաբթի, շաբաթ
 G6 503Երեւան17:55Շարմ Էլ Շեյխ19:20Airbus A320չորեքշաբթի
G6 504Շարմ Էլ Շեյխ20:00Երեւան01:00Airbus A320չորեքշաբթի

Դեպի Բեյրութի միջազգային օդանավակայան

Ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 5-ից (ենթակա է հաստատման) (ժամանակացույցը՝ տեղական ժամանակով).

ՉվերթՄեկնումԺամԺամանումԺամՕդանավՀաճախականություն
G6 101Երեւան09:00Բեյրութ10:20Airbus A320երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ
G6 102Բեյրութ11:00Երեւան13:55Airbus A320երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ
       

Ավիաընկերության օդանավերը

Fly Arna-ն շահագործում է Airbus A320-200՝ աշխարհում ամենաժամանակակից եւ ամենավաճառվող մեկ միջանցքով օդանավը: Այն ունի 174 նստատեղ եւ նստատեղերի բաշխման շնորհիվ ապահովում է լրացուցիչ հարմարավետություն էկոնոմ դասի սրահում: Օդանավը համալրված է թռիչքի ընթացքում անվճար «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որը թույլ է տալիս ուղեւորներին զվարճանքի լայն ընտրանին դիտել իրենց սարքերով:

Բիզնես մոդելը

Fly Arna-ն հիմնադրվել է ԱՆԻՖ-ի եւ «Էյր Արաբիա» խմբի միջեւ կնքված համաձայնագրով եւ գործում է որպես անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես Հայաստանի ազգային ավիաընկերություն՝ տեղակայված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի բյուջետային բիզնես մոդելին, ինչը նշանակում է, որ ավիաընկերությունը կիրականացնի կարճ եւ միջին հեռավորությունների թռիչքներ եւ կկենտրոնանա կառավարման արդյունավետության վրա՝ միաժամանակ ուղեւորներին տրամադրելով հուսալի եւ արժեքավոր փորձառություն իր ինքնաթիռներում:

ԱՎԱՐՏ

Fly Arna-ի մասին

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖեւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ: Հավելյալ տեղեկատվության համար այցելեք www.flyarna.com:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում