Հայաստանի դպրոցականների գործերն արժանացել են Չեխիայի միջազգային ցուցահանդեսի գնահատականին

  • 09.06.2022
  • 0
  • 118 Views

Հունիսի 2-ին Չեխիայի Լիդիցե քաղաքում տեղի ունեցավ Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային 50-րդ ցուցահանդեսի բացմումը, որի ընթացքում տեղի ունեցավ նաեւ պարգեւների եւ մրցանակների հանձնում։ Այս տարվա ցուցահանդեսն անցկացվեց «Իմ թանգարանը» խորագրով։

Հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Անահիտ Կարապետյանը։

Այս տարի միջազգային ցուցահանդեսին մասնակցել էին ավելի քան 14500 երեխաներ աշխարհի 77 երկրներից։ Հայաստանից մասնակցություն էին ունեցել 135 երեխա 14 դպրոցներից։ Մասնավորապես «պատվավոր հիշատակման» են արժանացել Գյումրիի եւ Ղափանի դպրոցների 7 սաների աշխատանքները։ Մասնավորապես գնահատանքի են արժանացել Ղափանի Մանկական գեղարվեստի դպրոցի սաներ 11-ամյա Ռաֆայել Ասրյանը եւ 11-ամյա Ժաննա Զաքարյանը։ Գյումրիի «Ընտանիք» մանկական ստեղծագործության կենտրոնի սաներից գնահատականի են արժանացել երեք հավաքական աշխատանք, ինչպես նաեւ 13-ամյա Անահիտ Գեւորգյանը եւ 16-ամյա Լիլիա Հովսեփյանը։

Ի դեպ, մեդալի է արժանացել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգի Վիզուալ արվեստի կենտրոնի 11-ամյա սան հայուհի Եսենյա Բաբայանը։

Լուսանկարները՝ Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջի

Մանրամասներին ծանոթանալու համար այցելեք՝ https://www.mdvv-lidice.cz/en/

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում