
67 տարեկանում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։
Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 12-ին Գորիսում:
1961-1972 թվականներին Արամ Սիմոնյանը սովորել Գորիսի միջնակարգ դպրոցում:
1972-1977 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:
1977-1981 թվականներին ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:
1983 թվականինին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։
2000-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:
2005 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
1981-1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես կրտսերգիտաշխատող, այնուհետև՝ գիտաշխատող:
1986-2000 թվականներին հանդիսացել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ:
1993-1995 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, իսկ 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ։
2000-ին դարձել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006-ի մայիսին ընտրվել, 2011-ի մայիսին վերընտրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում:
2015-ի հունիսի 25-ին ընտրվել է ԵՊՀ հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։
2019 թվականի մայիսի 23-ին հրաժարական է ներկայացրել ռեկտորի պաշտոնից։
2008-ի հուլիսի 10-ից առ այսօր Արամ Սիմոնյանը զբաղեցնում էր ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնը:
Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են:
Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին:
Արամ Սիմոնյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների:
Արամ Սիմոնյանը 2009 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2015 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր՝ հրաժարական ներկայացնելով 2019 թվականի մայիսի 23-ին։ Եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։
Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին։
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։
Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ։
orer.eu