«ԹՈՒՄՈ Տիրանան» եւ Ալբանիայի հայ համայնքը

  • 08.06.2022
  • 0
  • 174 Views

Ալբանիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումները Տիրանայում

Հունիսի 7-ին Տիրանայում այցելությամբ գտնվող Ալբանիայում նորանշանակ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելեց նորաբաց “Թումո Տիրանա” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Շչիպե Բերիշայի ուղեկցությամբ դեսպանը շրջայց է կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ, ծանոթացել կրթական և աշխատանքային ծրագրերին, կենտրոնի կողմից մշակվող և իրականացվող նոր նախագծերին ու նախաձեռնություններին:

Կենտրոնի տնօրենը տեղեկացրել է դեսպան Տիգրան Մկրտչյանին, որ ներկայումս նորաբաց կենտրոնում ուսանում են ավելի քան 1000 ուսանողներ և առկա մեծ պահանջարկի միտումով դիտարկվում է ավելի մեծ կենտրոնի բացման միտքը մոտ ապագայում, որտեղ կուսանեն ավելի քան 4000 ուսանող:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունեց “Թումո Տիրանայի” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման առիթով և ընդգծեց կենտրոնի գործունեության ուրույն դերակատարությունը երկու երկրների միջև կրթական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկու երկրների երիտասարդության և ապագա սերունդների կապերի ամրապնդման գործում:

Նույն օրը երեկոյան դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Ալբանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը Ալբանիայի համայնքի նախագահ Ծովասար Չաքմաքչյանը և Ալբանիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարուժան Փիրանյանը ողջունեցին և շնորհավորեցին Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեցին հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:

Հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունելով ներկաներին ներկայացրեց Ալբանիա իր այցելության նպատակները և հանդիպումների օրակարգը, հանգամանալից կերպով անդրադարձավ իր առաքելության, առաջիկայում նախատեսվող մի շարք ձեռանրկներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև հայ-ալբանական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց Ալբանիայի հասարակության մեջ և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ալբանահայության կարևոր դերը, հատկապես՝ գիտական, մշակութային և հումանիտար ոլորտներում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանեց ներկաների բոլոր հարցերին։

Նույն օրը դեսպան Մկրտչյանը ծավալուն հարցազրույց է ունեցել Ալբանիայի հանրային ռադիո-հեռուստատեսության գլխավոր ալիքով։

Հիշեցնենք, որ երեկ դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերն էր հանձնել Ալբանիայի նախագահին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում