Հայաստանը մասնակցեց Պրահայի դիվանագիտական փառատոն-տոնավաճառին

  • 05.06.2022
  • 0
  • 206 Views

Հունիսի 4-ին Պրահա  6-ի Վիտեզնի նամեստի  հրապարակում գործող Ֆերմերների շուկայում անցկացվեց «Դեսպանությունների փառատոն. խոհանոց, մշակույթ եւ տուրիզմ 2022 Պրահա» ավանդական փառատոն-տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցեց առանձին տաղավարով։ 46 երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ ողջունեցին հազարավոր նեկաներին ոչ միայն անգլերեն կամ չեխերեն, այլեւ մայրենի  լեզվով։

Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը նույնպես ելույթ ունեցավ եւ ներկաներին հրավիրեց հայկական տաղավար։ Այս տարի այն ներկայացնում էր «Պոմեգրանատե» (Նուռ) ռեստորանը` հայկական խոհանոցի համեղ խորտիկներով։ Փառատոնի այցելուները սիրով գնում էին  խորոված, Ժինգյալով հաց, տոլմա, գաթա եւ այլ թխվածքներ։ Նաեւ հնարավորություն կար համտեսելու հայկական գինիներ ու կոնյակ։

Տոնավաճառի ընթացքում 12 երկրների մշակութային խմբեր ներկայացրեցին ազգային երգն ու պարը։  Ի դեպ, սա Քովիդ 19 համավարակից հետո, առաջին բազմամարդ միջոցառումն էր Պրահայի դիվանագիտական թաղամասում, որտեղ այլեւս ոչ մի սահմանափակում չկար։

Ստորեւ ներկայացնում ենք լուսանկարային ռեպորտաժ տոնավաճառից։

օրեր

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում