Հրաչյա Բոյաջյանին՝ Սիլեզիայի վոևոդության բարձրագույն պարգև. Պատվո հյուպատոսության բացում Զաբժեում

  • 02.06.2022
  • 0
  • 94 Views

2022 թվականի մայիսի 28-ին Լեհաստանում Զաբժե քաղաքում տեղի ունեցավ ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի (հյուպատոսական շրջանն ընդգրկելու է Վերին Սիլեզիայի վոևոդությունը) հիմնման շնորհանդեսին։ Այս մասին տեղեկացնում է Վարշավայում Հայաստանի դեսպանությունը։

Ինչպես արդեն ՕՐԵՐ-ը տեղեկացրել է, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության 2022 թ.-ի ապրիլի 12-ի հրամանով գործարար եւ համայնքային նվիրյալ գործիչ Հրաչյա Բոյաջյանը նշանակվել է Սիլեզիայի վոյեվոդության պատվավոր հյուպատոս՝ նստավայրը Զաբժե։

ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյան

Իր ելույթում Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը շնորհավորեց Հրաչյա Բոյաջյանին նշանակման առթիվ, գնահատեց նրա երկարամյա ակտիվ հասարակական գործունեությունը և մաղթեց հետագա բեղուն աշխատանք։ Նա վստահություն հայտնեց, որ տարբեր մակարդակներում լեհական իշխանություններն ըստ ամենայնի կաջակցեն ՀՀ պատվո հյուպատոսի՝ հայ-լեհական հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված գործունեությանը։

Շնորհանդեսին մասնակցող Զաբժեի քաղաքապետ Մալգոժատա Մանկա-Շուլիկը, Կրոնական դավանանքների և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների վարչության տնօրեն Անջեյ Սոսնովսկին (Սիլեզիայի վոևոդայի ու Ներքին գործերի փոխնախարար Բլաժեյ Պոբոժիի անունից), Աշխատանքի և սոցիալական քաղաքականության փոխնախարար Ալինա Նովակը (Սիլեզիայի վոևոդության մարշալեկ Յակուբ Խելստովսկու անունից), Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Տոմաշ Օլիխվերը և Կանաչների կուսակցության համանախագահ տիկին Ուրշուլա Զելինսկայան, Զաբժեի քաղաքային խորհրդի նախագահ Լուցյա Խշոստեկ-Բարը, Կատովիցեի քաղաքային խորհրդի նախագահ Մաչեյ Բիսկուպսկին (Կատովիցեի քաղաքապետ Մարչին Կրուպայի անունից) հանդես եկան շնորհավորական ուղերձներով։

Միջոցառման ընթացքում Հրաչյա Բոյաջյանին շնորհվեց Սիլեզիայի վոևոդության բարձրագույն պարգևը՝ ոսկե մեդալ, Սիելզիային մատուցած ծառայությունների համար։

Պաշտոնական բացմանը եւ ելույթներին հետեւել է համերգային ծրագիր։

Արարողությանը ներկա են եղել նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Լեհահայոց հոգեւոր հովիվ Տ. Տարոն Վարդապետ Ղուլիկյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում