Իսրայելում կանցկացվեն Հայ մշակույթի օրեր

  • 31.05.2022
  • 0
  • 514 Views

Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ Պետախ Տիկվայի հայկական 《Նաիրի》 և《Նոյան տապան》կազմակերպությունները Պետախ Տիկվայի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում են Հայկական մշակույթի օրերն Իսրայելում։ Այս մասին տեղեկացնում է Իսրայելի «Նոյյան Տապան» հայկական կազմակերպությունը։
«Իր ծավալներով նմանը չունեցող այս իսկական տոնախմբության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12֊ին Պետախ Տիկվայի թանգարանում, որտեղ մեր ողջ երկրի համայնքի տաղանդավոր հայորդիները հնարավորություն կունենան ներկայացնելու հայկական արվեստն ու մշակույթը, հայկական պարերն ու երգ֊երաժշտությունը, կերպարվեստի, կերամիկայի, ոսկերչական ձեռագործ աշխատանքներն ու արվեստի գլուխգործոցները և հայկական ճաշատեսակները, վաճառել իրենց աշխատանքները։
Տոնախմբության ժամանակ կազմակերպվելու են նաև ուսուցողական ծրագրեր ու խաղեր, կարդացվելու են դասխոսություններ ավելի երիտասարդ և դպրոցական տարիքի երեխաների համար։ Աշխատանքների ողջ ցանկը հնարավոր չէ ներկայացնել։
Բոլոր այն հայ արվեստագետներն, ովքեր կցանկանան ներկայացնել իրենց նրբաճաշակ ստեղծագործություններն ու աշխատանքները, խնդրում ենք դիմել Պետախ Տիկվայի հայկական կազմակերպություններին հետևյալ հեռախոսահամարներով. 054-399-9181, 054-808-2735 , 050-716-4557»-, նշված է կազմակերպության հաղորդագրությունում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում