Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 104-ամյակին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

  • 29.05.2022
  • 0
  • 467 Views

Մայիսի 28-ին Բուխարեստից ոչ հեռու գտնվող պատմական, մշակութային ու զբոսաշրջային ամենագրավիչ վայրերից մեկում՝ Մոգոշոայա պալատում (18-րդ դար), «Mogoșoaia ClasicFest»-ի 11-րդ թողարկման շրջանակներում բացվեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 104-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպել էր «Բրանկովյան պալատների» մշակութային կենտրոնի, «Pro Valores» ասոցիացիայի կողմից՝ Ռումինահայոց միության և Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ելույթներով հանդես եկան «Բրանկովյան պալատների» մշակութային կենտրոնի տնօրեն Նիկոլաե Պունգան, «Pro Valores» ասոցիացիայի նախագահ Սեբաստիան Կրաչունն ու Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն, ով իր խոսքում անդրադարձավ օրվա խորհրդանշական իմաստին ու դրա կարևորությանը հայ ժողովրդի և հայոց պետականության համար։

Այնուհետ միջոցառման մասնակիցներն ակնդրեցին Հայաստանի մասին պատմող գովազդային ֆիլմեր, ինչպես նաև «Հայկական միջամտություններ» ներկայացումը` (կոմպ․ Միհաելա Ոսկանյան) և «Երբ մահն ուշանում է կամ Հարություն Ֆրինգյանի պատմությունը» վավերագրական ֆիլմը (ռեժ․ Արմինե Ոսկանյան)։

Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին նաև ռումինահայ հայտնի նկարիչ Երվանդ Նիկողոսյանի աշխատանքները՝ նկարչի դստեր՝ դոկտոր Գիլդա Մոլոգիանուի ներկայացմամբ։

Այցելուներն ունկնդրեցին «Արձագանքներ Արարատից» խորագրով համերգը՝ դուդուկահար Կոսմին Ռաֆայել Բալեանի, սոպրանո Անա Մարիա Ստանոյանի և դաշնակահար Քրիստինա Ստրուցայի կատարմամբ։

Ավարտին հյուրերը համտեսեցին հայկական սուրճ՝ լսելով Բուխարեստում հայտնի սրճավաճառ Գեորգե Ֆլորեսկուի հիշողություններն իր ուսուցիչ, Ռումինիայի թագավորական տան նախկին մատակարար և 20-րդ դարում Բուխարեստում հայտնի հայ սրճավաճառ Ավետիս Կարաբելայանի, ինչպես նաև հայկական սուրճի մասին պատմություններ։

Միջոցառումները լուսաբանվեցին ռումինական լրատվամիջոցների կողմից։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում