Ստեփանակերտում կազմակերպվել է երթ եւ համերգ` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության օրվան

  • 28.05.2022
  • 0
  • 259 Views

Այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկել է խաղաղ երթ։

Ստեփանակերտում կազմակերպվել է երթ` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության օրվան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ: Մայիսի 28: ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ակցիան մեկնարկել է Տերունական աղոթքով, այնուհետեւ մասնակիցները «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ։

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո արցախցիների մոտ հուսահատություն է նկատվում:

«Մեր այսօրվա պայքարը շարունակությունն է 1988 թվականի պայքարի, որը ընդհատումներով մեզ բերել ու հասցրել է այս հանգրվանին: Անշուշտ, մեզ պետք է վերականգնել այդ ոգին»,-նշել է Դ. Իշխանյանը:

Իսկ երթի մասնակիցներից երգչուհի Գայա Արզումանյանը նշեց, որ նման միջոցառումները ցույց են տալիս, մեր ժողովրդի ոգին ուժեղ է և անկոտրում։

«Շնորհակալ եմ բոլորին` իմ հողի համար պայքարելու համար. սա մեր բոլորի պայքարն է»,- ասել է Գ. Արզումանյանը:

Երթն ավարտվել է Վերածննդի հրապարակում, որտեղ տեղի է ունեցել տոնական համերգ։

Արցախպրես

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում