Viber-ի 5 օգտակար գործառույթներ, որոնց մասին գուցե չգիտեք

  • 24.05.2022
  • 0
  • 417 Views

Այսօր մեսենջերներն առաջարկում են շատ ավելին, քան պարզապես տեքստային հաղորդագրություններ ուղարկելը: Viber մեսենջերի օգտատերերը կարող են առցանց տեսնել զրուցակցին, երբ նա գտնվում է հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա, տասնյակ մարդկանց մասնակցությամբ չաթ կազմակերպել և յուրօրինակ սթիքերների օգնությամբ կիսվել զգացմունքներով։

Ներկայացնենք Viber մեսենջերի հինգ առանձնահատկություններ, որոնք, անկասկած, օգտակար կլինեն ամենօրյա հաղորդակցության մեջ։

Համայնքներ

Վերջին նորություններին տեղյակ լինելու, քաղաքի իրադարձություններին և ձեր հետքրքրությունների վերաբերյալ հետաքրքիր նորություններին հետևելու համար ամենևին էլ պարտադիր չէ այցելել բազմաթիվ կայքեր և ռեսուրսներ. դրա համար գործում են Viber համայնքները:

Ցանկացած Viber օգտատեր կարող է գտնել իր հետաքրքրություններին համապատասխան համայնքներ. Viber-ում գործում են տարբեր թեմաներով բազմաթիվ համայնքներ՝ կինոինդուստրիայից մինչև առողջ ապրելակերպ։ Պահպանեք հետաքրքիր կամ զվարճալի գրառումները, կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ անմիջապես մեսենջերի միջոցով։

Հաղորդագրությունների թարգմանություն

Մեզանից շատերն անձամբ գիտեն, թե ինչ է լեզվական խոչընդոտը. մենք հաճախ ամաչում ենք, երբ մեզ անհրաժեշտ է շփվել այլ լեզվակրի հետ, օրինակ՝ լուծել աշխատանքային խնդիրները կամ պարզապես նոր ծանոթություններ հաստատել և բարելավել լեզվի մակարդակը: Երբ դուք շփվում եք ակնթարթային մեսենջերներում, միշտ չէ, որ հարմար է օգտագործել լրացուցիչ հավելվածներ կամ ռեսուրսներ՝ հասկանալու անծանոթ բառի կամ արտահայտության իմաստը: Դրա համար Viber-ն ունի թարգմանչական գործառույթ. ցանկացած հաղորդագրություն կարող է արագ թարգմանվել մեսենջերում մի քանի տասնյակ հասանելի լեզուներից մեկով: Նման հնարավորությունը հարմար կլինի ինչպես առօրյա, այնպես էլ աշխատանքային շփման համար։

Գործառույթն օգտագործելը պարզ է. սեղմեք և պահեք չաթում հաղորդագրության վրա, այնուհետև ընտրեք «Թարգմանել» կոճակը. թարգմանությունն անմիջապես կհայտնվի բնօրինակ հաղորդագրության տակ: Լեզուն փոխելու համար թարգմանված հաղորդագրության վրա սեղմելուց հետո ընտրեք «Լեզվի կարգավորումներ» և ընտրեք ցանկալի տարբերակը կամ փոխեք այն լռելյայնից հավելվածի կարգավորումներում։

Մասնավոր և խմբային զրույցներում հաղորդագրություններին արձագանքելու հնարավորություն

Պարբերաբար ժամանակ կամ անհրաժեշտություն չունենք զրուցակցի հաղորդագրությանը մանրամասն պատասխանելու համար։ Օրինակ, երբ խմբակային զրույցի ժամանակ բոլորը ցանկանում են որոշել հանդիպման հարմար վայրը կամ հասկանալ, թե ստացել է արդյոք թիմը աշխատանքային առաջադրանք, նույն տիպի բազմաթիվ պատասխաններ կարող են խցանել խոսակցությունը, ինչի արդյունքում կորչում են կարևոր տեղեկությունները։  Հաղորդագրություններին արձագանքելով, անձնական և խմբակային զրույցներում նամակագրությունը դառնում է ավելի հարմար. ի վերջո, դուք կարող եք բառացիորեն մեկ սեղմումով ցույց տալ զրուցակցին, որ նրա հաղորդագրությունը կարդացվել է և կիսվել ձեր արձագանքով:

Օգտագործեք արձագանքները Viber-ի չաթերում՝ սեղմելով հաղորդագրության վրա և ընտրելով հաղորդագրության համար համապատասխան էմոցիան:

Անհետացող հաղորդագրություններ

Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է կիսվել որոշ անձնական տեղեկություններով Viber-ում, օրինակ՝ ուղարկեք փաստաթղթի լուսանկար կամ քարտի համար, ապա խորհուրդ ենք տալիս կարևոր անձնական տեղեկատվությունն ուղարկել անհետացող հաղորդագրությունների ռեժիմում։ Անհետացող նամակներն ինքնաբերաբար կվերանան նամակագրությունից՝ կարդալուց հետո 10 վայրկյան, 1 րոպե, 1 ժամ կամ 1 օր անց. Ժամանակը դուք եք որոշում: Ավտոմատ հետհաշվարկը կսկսվի հենց զրուցակիցը կարդա հաղորդագրությունը։ Ի դեպ, եթե նա փորձի հաղորդագրությունից սքրինշոթ անել, դուք այս մասին ծանուցում կստանաք։

Գործառույթն օգտագործելու համար բացեք զրույց, սեղմեք ներքևի վահանակի վայրկյանաչափի պատկերակին և ընտրեք հաղորդագրության անհետացման ժամանակը: Գործառույթը հասանելի է ինչպես մասնավոր, այնպես էլ խմբակային զրույցներում:

Իմ գրառումներն ու հիշեցումները

Կարևոր գնումների կամ ծննդյան օրերի մասին հիշելն ավելի հեշտ է Viber-ի «Իմ գրառումները» գործառույթի շնորհիվ: Իրականում  այն չաթ է ինքներդ ձեզ հետ, որում կարող եք կազմել անելիքների և գնումների ցուցակներ, ինչպես նաև պահպանել անհրաժեշտ ֆայլերն ու գրառումները։ Դուք կարող եք օգտագործել «Իմ գրառումները» որպես նոթատետրի անալոգ, որը միշտ ձեզ հետ է: «Իմ գրառումները»-ում հնարավոր է նաև նշել բոլոր ավարտված առաջադրանքները համապատասխան նշանով։

Յուրաքանչյուր հաղորդագրության համար կարող եք հիշեցում տեղադրել՝ սեղմած պահեք ցանկալի գրառումը, ընտրեք «Ստեղծել հիշեցում» գործառույթը և սահմանեք հիշեցման ամսաթիվն ու ժամը:

Viber-ի լայն հնարավորությունները մեսենջերը դարձնում են ինչպես հարազատների և գործընկերների հետ շփման ունիվերսալ միջոց անկախ նրանց գտնվելու վայրից, այնպես էլ նոր բաներ սովորելու և համախոհների հետ ծանոթանալու անփոխարինելի գործիք: Հատուկ հարկ է նշել Viber-ում հաղորդակցության անվտանգության մասին. մեսենջերում բոլոր անձնական հաղորդագրությունները պաշտպանված են ծայրից ծայր (End-toEnd) կոդավորմամբ, իսկ անհատական համակարգչով մեսենջերի մուտքը կարող է լրացուցիչ պաշտպանվել PIN կոդով:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում