Անկարան շահարկում է քրդական խնդիրը Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ խուսանաւելու համար

  • 20.05.2022
  • 0
  • 69 Views

Անկարան հինգ հիմնական պայման է առաջադրել, որոնց դեպքում պատրաստ է վերանայել իր դիրքորոշումը Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։ Ի՞նչ է այդ պայմանների առանցքային կետը եւ ի՞նչպես էք մեընաբանում Անկարայի դիրքորոշումը։Նոյյան Տապանի հարցերին է պատասխանում քաղաքագետ, ԱԶԴԱԿ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Անկարան քրդական խնդիրը լիարժեք շահարկում է՝  Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ խուսանավելու մարտավարությունը շարունակելու համար։ Սա կարծում եմ միայն սկանդինավյան թեկնածու երկրների առաջ դրված պահանջ չե միայն։ Այն ուղղված է ԱՄՆ-ին եւ ընդհանրապես միջազգային ընտանիքին։ 

Պահանջները միանգամից իրականացվելիք գործողությունների չեն վերաբերում, ինչը համազոր է ներկա պահին Թուրքիայի կողմից մերժումին։ Մի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը գերադաս համարելով, մյուս կողմից Մոսկվայի դեմ ուղղված պատժամիջոցներին չմիանալով, մի կողմից Ղրիմի  ուղղությամբ Մոսկվայի գործողությունները դատապարտելով եւ մյուս կողմից ՆԱՏՕ-ի աշխարհագրության ընդլայնումը մերժելով Անկարան շարունակում է խուսանաւել այս երկբեւեռ դրությունում։ 

Անկարայի այս քայլը ամերիկյան եւ ռուսական զինարտադրանքների ազատ առեւտուր կիրառելու միտող քայլ է։ Հիմնականում նաեւ ուղերձ Մոսկվային, որ Անկարան ներկա պայմաններում Ռոսաստանի դաշնության համար խիստ անհրաժեշտ գործընկեր է,որի հետ պետք է համակարգի իր ռազմաքաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում։ 

Չմոռանանք որ քրդական խնդրով Սիրիան կարեւորագույն միջավայրերից է, որտեղ Մոսկվան գերդերակատար է։ Սկանդինավներից մինչեւ միջին Արեւելք եւ Սիրիա Մոսկվան եւ Անկարան համադրելի թեժ խնդիրներ ունեն։ 

Նոյյան տապան   –   Մեկնաբանություն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում