Ֆորումի նախկին նախագահ Ալբերտ Վայլերին շնորհվեց Պատվո մեդալ
Մայիսի 17-ին ԳԴՀ Բունդեսթագում Ալբերտ Վայլերի նախագահությամբ տեղի ունեցավ Գերմանահայկական ֆորումի համագումարը: Համագումարի ընթացքում քննարկվեցին կազմակերպության գործունեության վերաբերյալ հարցեր, տեղի ունեցավ Ֆորումի նախագահության ընտրություն: Նոր նախագահ ընտրվեց ԳԴՀ Բունդեսթագի Ազատ դեմոկրատներ խմբակցության պատգամավոր Թիլ Մանսմանը:
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ՀՀ ԱԳ նախարարի անունից ԳԴՀ Բունդեսթագի նախկին պատգամավոր Ալբերտ Վալյերին հանձնեց ՀՀ ԱԳՆ երկրորդ աստիճանի Պատվո մեդալ՝ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, շնորհակալություն հայտնեց ներդրած ջանքերի համար և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ