Մայիսի 21-ին Ալեքսանդր Հարությունյանին նվիրված համերգ Լոնդոնում

  • 16.05.2022
  • 0
  • 257 Views

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության հովանու ներքո գործող «Կլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան, օգտվելով առիթից, կազմակերպել են համերգ-ցուցահանդեսը՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանին:

Միջոցառումը տեղի կունենա Քենսինգթոնի Էրլս Քորթ եկեղեցում, շաբաթ օրը՝ մայիսի 21-ին, ժամը 19:00-ին:

Ծրագիր՝ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, կապրիչիո թավջութակի և նվագախմբի համար, երգչախումբ և մեներգեր։

Լեգենդար կոմպոզիտոր Հարությունյանի գլուխգործոցները կկատարեն միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսիոնալ երաժիշտներ Անի Բատիկյանը՝ ջութակ, Սիփան Օլահը՝ տենոր և դիրիժոր, Քրիստոֆեր Հեջեսը՝ թավջութակ, Հայարփի Եղիկյան՝ սոպրանո, Նարինե Մսալխասյանը՝ սոպրանո, Մարիա Պալազյանը՝ դաշնամուր, Կլինգեն երգչախումբը։

Նկարների ցուցահանդեսը կներկայացնեն նկարիչներ Աննա Վիրաբյանը և Նարինե Մալխասյանը։

Համերգի ընդմիջմանը հասանելի կլինեն անվճար զովացուցիչ ըմպելիքներ…

Տոմսերը՝ £15

Տոմսերի համար դիմել՝ տիկին Նարինե Սարգսյանին 07570644689 հեռախոսահամարով

առցանց տոմսեր՝ arutiunian.eventbrite.co.uk

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում